Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման հավանականության կա
https://parstoday.ir/hy/news/world-i126594-Լեռնային_Ղարաբաղում_հրադադարի_հաստատման_հավանականության_կա
Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի հավանականության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2020 13:17 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման հավանականության կա

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի հավանականության մասին:

Ելիսեյան պալատը հայտարարության մեջ նշել է, որ Լեռնային Ղարաբաղում  հոկտեմբերի 9-ին կամ 10-ին հրադադարի հաստատման հավանականություն կա:

Ֆրանսիայի նախագահական պալատը նշել է, որ  հակամարտության կողմերը հակված են  հրադադարի ռեժիմ հաստատել:

Վերջին օրերին տարբեր երկրներ, այդ թվում ՝ Ռուսաստանը, ջանքեր են գործադրել ԼՂ-ում հրադադար հաստատելու և հակամարտող կողմերի միջև բանակցությունները սկսելու ուղղությամբ:

Ուրբաթ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը  Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին հրավիրել է Մոսկվա՝  հակլամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումների  համար

Մինչ այժմ շատ երկրներ, այդ թվում ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Բաքվին և Երևանին  կոչ են արել դադարեցնել հակամարտությունը և սկսել բանակցություններ: