Հարավային Կովկասում պատերազմի տարածման բացասական հետևանքները
Ադրբեջանի ու Հայաստանի զինված ուժերի միջև պատերազմը շարունակվելու դեպքում, այն տարածվելու է գրավյալ տարածքներից և տնտեսական գոտիներից դուրս:
Վերջին լուրերը վկայում են խաղաղ քաղաքացիների շրջանում զոհերի թվի աճի և տնտեսական կենտրոններին հասցված մեծ վնասների մասին: Այս պայմաններում տարածաշրջանի երկրները, հատկապես Իրանն ու Ռուսաստանը հերթական անգամ հակամարտ կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցության սեղանի շուրջ: Ի դեպ Իրանի իսլամական հանրապետությունը խաղաղության նախագիծ է պատրաստել երկու երկրի միջև ընթացող մարտերին վերջ դնելու նպատակով: ԻԻՀ ԱԳ նախարարության պաշտոնատարները վերջին քանի օրերի ընթացքում, հայտնել են, որ կրկնակի ջանքեր են գործադրել հակամարտ կողմերին համոզելու Իրանի խաղաղության նախագիծն ընդունելու համար:
Իրանը կրկնակի ջանքեր է գործադրում Ղարաբաղյան հակամարտության կողմերին խաղաղության նախագիծ ներկայացնելու համար, քանի որ որոշ պաշտոնական լուրերի համաձայն՝ Սիրիայում ու Իրաքում գտնվող ահաբեկչական խմբավորումների հետ կապված զինյալները գտնվում են հարավային Կովկասում: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը մտահոգություն է հայտնել Ղարաբաղյան տարածքը ահաբեկիչների՝ հարևան երկրներ մուտք գործելու հարթակը դառնալու կապակցությամբ:
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ասել է.«Ղարաբաղում զինված բախումների տարածումը մագնիսի պես ներգրավում է տարբեր միջազգային և ահաբեկչական կազմակերպությունների զորայինների՝ բարձր աշխատավարձ ստանալու հույսով: Զինյալները կարող են Հայաստանից ու Ադրբեջանից մուտք գործել հարևան երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան, ինչը մտահոգիչ է»:
Անցած օրերի ընթացքում տարածաշրջանի լրատվամիջոցները և որոշ երկրների պաշտոնատարներ հաղորդումներ են հրապարակել ահաբեկիչներին կովկասյան տարածաշրջան տեղափոխելու Իսրայելի ջանքերի մասին:
Մոսկվայի պաշտոնյաները մտահոգություն են հայտնում այդ կապակցությամբ, իսկ Թուրքիան Իլհամ Ալիևի կառավարությանը խրախուսում է շարունակել պատերազմը: Պարզից էլ պարզ է, որ Անկարայի կառավարության այդ քայլը, Թուրքիայի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում ընթացող Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի միջոցով իր ուզածին հասնելու փորձ է: Այս հակամարտությունները կարող են մարդկային և ֆինանսական մեծ վնաս պատճառել պատերազմող կողմերին: Այս պայմաններում, պատերազմը շարունակելու և խաղաղ ծրագրերը անտեսելու ուղղությամբ Ադրբեջանին խրախուսելն առաջին հերթին մեծ վնաս կհասցնի այդ մուսուլմանական երկրի բնակչությանը:
Իրանն այն պայմաններում է խաղաղության նախագիծ ներկայացնում հակամարտ կողմերին, երբ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներն անցած տարիների ընթացքում մտշապես քննադատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագներին՝ այդ երկարատև հակամարտության կարգավորումն անուշադրության մատնելու համար: Բացի այդ, հավանաբար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղյան բանակցությունների գործընթացում աջակցել են Հայաստանի դիրքորոշմանը, ինչը պատճառ է դարձել, որ Բաքվի ղեկավարներն այնքան էլ չվստահեն Մինսկի խմբի համանախագահներին:
Ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական հակամարտության գործընթացը և տարածաշրջանի ու աշխատհի պետությունների քայլերը ցույց են տալիս, որ օտարերկրյա միջամտությունները կողմերին խրախուսում են շարունակել պատերազմը և խանգարում են պատերազմող կողմերին հասնել կայուն խաղաղության: