-
Ազգային ժողովը հավանություն տվեց Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու միջնորդությանը
Հունիս 16, 2020 14:09ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջնորդությունը փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ընդունվեց 87 «կողմ» ձայնով:
-
ԱԺ-ն Գագիկ Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից
Հունիս 16, 2020 13:15ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկեց պատգամավորական աձեռնմխելիությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ քվեարկությանը կողմ էր քվեարկել 87 պատգամավոր, դեմ ձայն չկար:
-
Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան
Հունիս 16, 2020 13:11ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
-
Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ. Նիկոլ Փաշինյան
Հունիս 16, 2020 06:50Ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունի: Բոլորը հավասար են օրենքի առաջ:
-
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցն» ընթացք կստանա
Հունիս 16, 2020 05:43«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցն» ընթացք կստանա:
-
ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը գրանցել է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ բնակիչների բողոքը
Հունիս 16, 2020 05:24Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը (ԾԲՄ/PCM) գրանցել է «Լիդիան» ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Ջերմուկ խոշորացված համայնքի՝ ներառյալ Գնդեվազ գյուղի բնակիչների բողոքը:
-
Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը ԱԺ-ն կքննարկի հունիսի 16-ի հերթական նիստում
Հունիս 15, 2020 14:56ՀՀ Ազգային ժողովը կքննարկի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
-
ԱԱԾ տեսանյութում ընտրակաշառք բաժանելու փաստաթղթեր և Ծառուկյանի տան խուզարկության կադրեր են
Հունիս 15, 2020 14:42ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր և համակարգային բնույթ կրող դեպքերի վերաբերյալ։
-
Զոհրաբյան․ Դատախազն ԱԺ-ում կմիջնորդի զրկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից
Հունիս 15, 2020 09:03PanARMENIAN.Net - Քաղաքական որոշում է կայացվել, որ երեքշաբթի գլխավոր դատախազը մտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
-
Բերման ենթարկված անձանց ընդհանուր թիվը 252 է
Հունիս 15, 2020 09:00ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակցության ակցիաների ժամանակ ընդհանուր առմամբ Երևանում այսօր՝ հունիսի 14–ի ժամը 22։00-ի դրությամբ 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից։