ԱԱԾ տեսանյութում ընտրակաշառք բաժանելու փաստաթղթեր և Ծառուկյանի տան խուզարկության կադրեր են
https://parstoday.ir/hy/news/armenia-i121773-ԱԱԾ_տեսանյութում_ընտրակաշառք_բաժանելու_փաստաթղթեր_և_Ծառուկյանի_տան_խուզարկության_կադրեր_են
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր և համակարգային բնույթ կրող դեպքերի վերաբերյալ։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 15, 2020 14:42 Asia/Tehran
  • ԱԱԾ տեսանյութում ընտրակաշառք բաժանելու փաստաթղթեր և Ծառուկյանի տան խուզարկության կադրեր են

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր և համակարգային բնույթ կրող դեպքերի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԱԾ տարածած տեսանյությում նշվում է, որ բացահայտվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր։

ԱԱԾ-ն պարզել է, որ ընտրությունների նախընտրական փուլում կուսակցության ղեկավար անդամների կազմակերպմամբ, կուսակցության անդամների ակտիվ ներգրավմամբ և հստակ մշակված դերերի բաշխմամբ կուսակցության թեկնածուների, ինչպես նաև կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին տրվել են հարյուրավոր միլիոն դրամների չափով ընտրակաշառք գումարներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Armenpress.am