-
Ռոհանի. ՀԳՀԾ-ն կարգախոսներով պահպանել հնարավոր չէ, պետք է գործել
Մարտ 03, 2021 08:25Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանը սպասում է ՀԳՀծ-ի կապակցությամբ գործնական քայլերի, հավելելով. «ՀԳՀԾ-ն կարգախոսներով պահպանել հնարավոր չէ»:
-
Ռոհանի. ԱՄՆ կառավարության կողմից պատժամիջոցների և Իրանի վրա ճնշման ձախողման մասին խոստովանությունը մեծ հաջողություն է
Մարտ 01, 2021 13:17ԻԻՀ նախագահը հակաիրանական պատժամիջոցների և Իրանի նկատմամբ ճնշումների ձախողման մասին ԱՄՆ-ի կառավարութան խոստովանությունը մեծ հաջողություն է համարել իրանցիների համար:
-
Ռոհանի. Իրանի մեծ ժողովրդի դիմադրությունը և կառավարության քաղաքականթյունը Թրամփի պարտության պատճառ դարձան
Փետրվար 10, 2021 13:14ԻԻՀ նախագահն ասել է. «Ժողովրդի դիմադրությունը և Իրանի կառավարության ռազմավարությունը պատճառ դարձան, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից Իրանի դեմ կիրառած առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվի»:
-
Ռոհանի. Լուսահոգի իմամ Խոմեյնին աշխարհին ցույց տվեց Իրանի սոցիալական ներուժը
Փետրվար 01, 2021 08:30Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ասել է.«Իսլամական Հանրապետության հիմնադիր լուսահոգի իմամ Խոմեյնին աշխարհին ցույց տվեց Իրանի սոցիալական ներուժը»:
-
Ռոհանի. Եվրոպան չկատարեց իր խոստումները, սակայն եթե նրանք գործադրեն իրենց պարտավորությունները, մենք կվերադառնանք ՀԳՀԾ
Հունվար 27, 2021 11:48Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է, որ ՀԳՀԾ Իրանի վերադարձի պայմանը ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների պարտավորությունների կատարումն է:
-
Ռոհանի. Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ծրագրի ուշացումը հանցագործություն էր, որ ամերիկացիները գործեցին Իրանի ժողովրդի դեմ
Հունվար 20, 2021 05:51ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման ծրագրի հետաձգման պատճառն ԱՄՆ-ի կողմից պատվաստանյութի գնման ճանապարհին առաջացրած ֆինանսական խոչընդոտներն ու սահմանափակումներն են:
-
Ռոհանի. Թրամփի վարչակազմի աշխատանքի ավարտը ցույց տվեց, որ բռնությունը երջանիկ ավարտ չի ունենում
Հունվար 13, 2021 07:58Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է. «Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքի ավարտը՝ ամոթով ու սկանդալներով, ցույց է տալիս, որ ահաբեկումը, ռասիզմը և օրենքը խախտելը լավ ավարտ չեն ունենում»:
-
ԻԻՀ նախագահ. Իրանի ժողովուրդն օտարերկրյա պատվաստանյութերի փորձարկման միջոց չի դառնա
Հունվար 09, 2021 13:37ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի ժողովուրդն օտարերկրյա պատվաստանյութերի փորձարկման միջոց չի դառնա»:
-
Ռոհանի.«Եթե Բայդենը կատարի իր պարտավորությունները, Իրանի պատասախանը պարզ ու հստակ է»
Հունվար 06, 2021 13:00Անդրադառնալով առաջիկայում ԱՄՆ-ում Ջո Բայդենի կառավարության գործունեության մեկնարկին՝ Իրանի նախագահն ասել է. «Եթե Բայդենը կատարի իր ստանձնած պարտավորությունները, Իրանի պատասխանը պարզ ու հստակ է»:
-
Ռոհանի. Պատժամիջոցներ սահմանելով, թշնամին նպատակ ունի խոչընդոտել Իրանում ներդրումների իրականացմանը
Հունվար 05, 2021 14:30ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոհանին Իրանի դեմ պատժամիջոցների նպատակը համարել է Իրանի ենթակառույցների զարգացման ու երկրի առաջադիմության ոլորտում ներդրումների կանխարգելումը, ասելով.«Կառավարությունը շարունակ փորձել է վերացնելով խանգարող օրենքներն, կանոնները և բարեփոխելով վնասող թղթաբանությունները, նպաստավոր պայմաններ ստեղծել ներդրումների ներգրավման համար և այս ճանապարհով և պատժամիջոցները կչեզոքացվեն և կապահովվի արտադրական թռիչքն ու կիրականացվի դիմադրողական տնտեսության ցունանիշնների բարձրացման նպատակը: