Ռոհանի.«Եթե Բայդենը կատարի իր պարտավորությունները, Իրանի պատասախանը պարզ ու հստակ է»
Անդրադառնալով առաջիկայում ԱՄՆ-ում Ջո Բայդենի կառավարության գործունեության մեկնարկին՝ Իրանի նախագահն ասել է. «Եթե Բայդենը կատարի իր ստանձնած պարտավորությունները, Իրանի պատասխանը պարզ ու հստակ է»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը կառավարության նիստում նշելով,որ եթե ԱՄՆ-ն կատարի իր բոլոր պարտավորությունները, Իրանը ևս կկատարի իր բոլոր պարտավորությունները, հավելել է.«Իրանի ժողովուրդը ամենյան հզորությամբ ու վճռականորեն շարունակում է իր ուղին և երբ դիմացի կողմը հանձնվի օրենքին , Իրանի ժողովուրդը կողջունի այն»:
Խոսելով Իսլամական հեղափոխության, պարտադրյալ պատերազմի և թշնամիների տնտեսական պատերազմի երեք պատմական ժամանակահատվածներում Իրանի ժողովրդի հաղթանակի մասին, Ռոհանին ընդգծել է.«Աշխարհում թող ոչ ոք չմտածի,որ պատժամիջոցներով ու տնտեսական պատերազմով կկարողանա հաղթել Իրանի ժողովրդին»: