Ռոհանի. Լուսահոգի իմամ Խոմեյնին աշխարհին ցույց տվեց Իրանի սոցիալական ներուժը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ասել է.«Իսլամական Հանրապետության հիմնադիր լուսահոգի իմամ Խոմեյնին աշխարհին ցույց տվեց Իրանի սոցիալական ներուժը»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առիթով Իրանի Իսլամական հանրապետության հիմնադիր առաջնորդ իմամ Խոմեյնու դամբարան կատարած այցի ընթացքում, որի ժամանակ կառավարության անդամները վերանորոգեցին իրենց ուխտն իմամի գաղափարների հետ, ընդգծելով, որ մեծ թվով շարժումների և հեղափոխությունների ընթացքում, ղեկավարները հենվում են քաղաքական կուսակցությունների կամ զինվորական ուժի վրա, հավելելով. «Լուսահոգի իմամ Խոմեյնին հիմնական ուժը համարում էր ժողովրդի ուժը և փորձում էր ժողովրդին համոզել գնալ այն ուղով, որ ինքն էր ընտրել»:
Անդրադառնալով Իրանում պատժամիջոցների և կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած դժվարություններինմ Ռոհանին ասել է.«Իրանի կառավարությունը ժողովրդի համագործակցությամբ չեզոքացրեց ,պատժամիջոցները և հաջողություն արձանագրեց կորոնավիրուսի դեմ պայքարում»: