-
Ռոհանին ՀԳՀԾ-ի հարցով ուղերձ է հղել Ուգանդայի հանրապետության նախագահին
Հուլիս 12, 2018 12:37ԻԻՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մորթեզա Սարմադին Ուգանդայի հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ, նրան է փոխանցել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի(ՀԳՀԾ) վերաբերյալ նախագահ Ռոհանիի ուղերձը: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
-
Հասան Ռոհանին շնորհավորեց իրանցի պատանի ըմբիշների չեմպիոնի կոչման կապակցությամբ
Հուլիս 09, 2018 02:44ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին մի ուղերձով Իրանի պատանիներին շնորհավորել է Խորվաթիայում կայացած ազատ և հունա-հռոմեական ոճերի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի կոչման արժանանալու կապակցությամբ:
-
Եվրոպայի հիասթափեցնող փաթեթը, Վիեննայի գագաթնաժողովի սեմին
Հուլիս 06, 2018 07:30Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, արտգործնախարարների և ՀԳՀԾ-ի մյուս անդամների Վիեննայում կայանալիք նիստի սեմին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
-
ՀԳՀԾ-ի շրջագծում համագործակցությունը շարունակելու համար անհրաժեշտ է Իրանի պահանջների ապահովումը. Ռոհանի
Հուլիս 06, 2018 02:33ԻԻՀ նախագահը հինգշաբթի գիշեր Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադառնալով Իրանի կողմից ՀԳՀԾ-ի կապակցությամբ եվրոպական երեք երկրների առաջարկների քննարկմանը, ընդգծեց, որ համագործակցությունների ընթացքը պահպանվելու համար անհրաժեշտ է, որ ուրբաթ Վիեննայում գումարվելիք Իրանի և 4+1 խմբի նիստում լուրջ ուշադրություն ցուցաբերվի ԻԻՀ-ի պահանջներին ու նշած կետերին:
-
Եվրոպայի հետ համագործակցությունը շարունակելու պայմանն ԱԳ նախարարների նիստի հուսադրիչ արդյունքներն են. Ռոհանի
Հուլիս 06, 2018 02:30Հինգշաբթի օրը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Եթե Իրանին համատեղ համագործակցության ու աշխատանքի ուղղությամբ խրախուսելու ուղղությամբ Վիեննայում եվրոպական երկրների ԱԳ նախարարների նստաշրջանի աշխատանքային ընթացքը հուսադրիչ լինի կշարունակենք Եվրոպայի հետ համագործակցության ուղին»:
-
Ռոհանի.«ԱՄՆ-ի շարջափակումները միջազգաին հանցանքներ են»
Հուլիս 05, 2018 07:08Իրանի նախագահը ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումները միջազգային հանցանք է որակել:
-
Սիրիայում Իրանի հետապնդած գլխավոր նպատակը ԻԼԻՊ-ին հիմնական հարված հասցնել էր. Ռոհանի
Հուլիս 05, 2018 01:20ԻԻՀ նախագահն ընդգծելով, որ Սիրիայում ԻԻՀ-ի հետապնդած գլխավոր նպատակը ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հիմնական հարված հասցնելն էր, ընդգծեց. «Մինչև ահաբեկիչների լիարժեք ոչնչացումը և ահաբեկիչների աջակիցների, այդ թվում Սիոնիստական ռեժիմի հիասթափությունն Իրանը կշարունակի մնալ Սիրիայում»:
-
Ռոհանի.«Աշխարհը պետք է դեմ կանգնի ԱՄՆ-ի միակողմանիությանը»
Հուլիս 04, 2018 15:38Նշելով, որ ԵՄ-ից ակնկալվում է ավելի հստակ կերպով դատապարտել ԱՄՆ- կառավարության միակողմանիությունը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Մի երկրի նախագահի սնսահման ցանկություները այժմյան աշխարհում ընդունելի չեն և բոլոր երկրները իրենց անկախության ու ինքնության պահպանման համար պետք է դեմ կանգնեն ԱՄՆ-ի այս քայլերին»:
-
Ռոհանի.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը օրենքի դեմ է»
Հուլիս 04, 2018 13:37Չորեքշաբթի օրը Վիեննայում Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ մամլու համատեղ ասուլիսում ՀԳՀԾ-ն բնութագրելով որպես կարևոր համաձայնություն՝ Իրանի, ԵՄ-ի ու աշխարհի համար Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի քայլը դեմ է օրենքին, ԱԽ-ի վավերացրած բանաձևերին և բազմակողմանի հանձնառություններին և դա ի վնաս ԱՄՆ-ի և մյուս երկրների է լինելու»:
-
Իրանի ժողովուրդը երբեք չի հանձնվելու բռնության ու նվաստացման դիմաց . Ռոհանի
Հուլիս 04, 2018 02:55ԻԻՀ նախագահը երեքշաբթի գիշեր Վիեննայում Ավստրիայում բնակվող իրանցիների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը երբեք չի հանձնվելու բռնության ու նվաստացման դիմաց: Նա ասել է. «Պատմության ընթացքում Իրանի ժողովրդի իրավունքների դեմ ցանկացած ոտնձգություն դատապարտված է եղել պարտության»: