Իրանի ժողովուրդը երբեք չի հանձնվելու բռնության ու նվաստացման դիմաց . Ռոհանի
(last modified Wed, 04 Jul 2018 02:55:16 GMT )
Հուլիս 04, 2018 07:25 Asia/Tehran
  • Իրանի ժողովուրդը  երբեք չի հանձնվելու բռնության ու նվաստացման դիմաց . Ռոհանի

ԻԻՀ նախագահը երեքշաբթի գիշեր Վիեննայում Ավստրիայում բնակվող իրանցիների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը երբեք չի հանձնվելու բռնության ու նվաստացման դիմաց: Նա ասել է. «Պատմության ընթացքում Իրանի ժողովրդի իրավունքների դեմ ցանկացած ոտնձգություն դատապարտված է եղել պարտության»:

Հասան Ռոհանին անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուն, ասել է. «Բոլորի համար պարզ է, որ Իրանը լիարժեքորեն հավատարիմ է եղել իր ստանձնած պարտավորություններին և  ԱՄՆ-ն է, որ խախտում է իր պարտավորությունները:Սակայն նման վերաբերմունքը միայն Իրանի հանդեպ չէ, այլ նաև  եվրոպացիների, Մեծ Յոթնյակի խմբի անդամ երկրների, Չինաստանի ու այլ երկրների նկատմամբ»:

ԻԻՀ նախագահը նշել է, որ այսօր միջազգային կազմակերպություններն, այդ թվում ԱԽ-ն, ԵՄ-ն ու աշխարհի երկրների ու ժողովուրդների ճնշող մեծամասնությունը կանգնած են ԻԻՀ-ի կողքին: Նա ասել է. «Այս իրավիճակն Իրանի հետ ԱՄՆ-ի հակադրությունը չափազանց մեծածախս է դարձնելու և ԻԻՀ-ն վճռակամ է ինչպես միշտ ջրի երես հանել ամերիկացիների սադրանքները»:

«Ամերիկացիները հայտարարում են, թե ցանկանում են խզել աշխարհի հետ Իրանի հաղորդակցման կամուրջները, բայց իրենց այդ նպատակի իրագործման հարցում չեն հաջողելու, քանի որ նրանք աշխարհի բացարձակ ուժը չեն համարվում»,-հավելել է Ռոհանին:

Նշելով, որ ԱԷԳՄ-ն մինչ այսօր իր 11 զեկույցներում հաստատել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը, Ռոհանին հավելել է. «Այսօր երկրների մեծամասնությունը հայտարարել է, որ պահպանելու է Իրանի հետ առևտրական հարաբերությունները և խոսքով ու գործով չի ընկերակցելու ՀԳՀԾ-ից հեռանալու և պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի քայլին»: