ՀԳՀԾ-ի շրջագծում համագործակցությունը շարունակելու համար անհրաժեշտ է Իրանի պահանջների ապահովումը. Ռոհանի
ԻԻՀ նախագահը հինգշաբթի գիշեր Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադառնալով Իրանի կողմից ՀԳՀԾ-ի կապակցությամբ եվրոպական երեք երկրների առաջարկների քննարկմանը, ընդգծեց, որ համագործակցությունների ընթացքը պահպանվելու համար անհրաժեշտ է, որ ուրբաթ Վիեննայում գումարվելիք Իրանի և 4+1 խմբի նիստում լուրջ ուշադրություն ցուցաբերվի ԻԻՀ-ի պահանջներին ու նշած կետերին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հասան Ռոհանին անցած ամիսների ընթացքում ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված Ֆրանսիայի ջանքերը դրական բնութագրելով, ասել է. «ՀԳՀԾ-ում համագործակցությունների ընթացքը պահպանելու համար Եվրոպայի առաջարկած փաթեթը չի բավարարում մեր բոլոր պահանջները և հույսով ենք, որ ուրբաթ օրը Վիեննայում սպասվող նիստում հնարավոր կլինի ապահովել ՀԳՀԾ-ի շրջագծում համագործակցությունը շարունակելու համար Իրանի պահանջները»:
ԻԻՀ նախագահն անդրադառնալով տնտեսական աշխատանքներին, բանկային հարաբերություններին և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարման պատճառով Իրանի նախագծերի հետ կապված եվրոպական որոշ ընկերությունների համար ծագած խնդիրներին, ընդգծել է. «Իրանը Եվրոպայից ակնկալում է պարզ և հստակ ժամանակացույց պարունակող օպերատիվ մի ծրագիր, ինչն ԱՄՆ-ի հրաժարման դիմաց փոխարինող դերակատարություն պիտի ունենա»:
Հեռախոսազրույցի ժամանակ Մակրոնն անդրադառնալով ՀԳՀԾ-ում իր ստանձնած պարտավորությունների հանդեպ Ֆրանսիայի վճռակամությանն ընդգծեց այս կարևոր համաձայնության պահպանմանն ուղղված երկու կողմերի համագործակցությունն ու երկխոսությունը շարունակելուն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը:
«Ուրբաթ օրը Վիեննայում նախատեսված Իրանի և 4+1 խմբի ԱԳ նախարարների նիստը կարող է համագործակցության ընթացքի պահպանման համար քաղաքական ու տնտեսական հարցերի միջև հավասարակշռություն ստեղծել»,-հավելել է Ֆրանսիայի նախագահը նշելով, որ Եվրոպան կշարունակի ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված իր ջանքերը:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ԱԳ նախարարների մակարդակում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի առաջին նիստը կկայանա այսօր՝ Իրանի, 4+1 խումբը ներկայացնող Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Ռուսաստանի ո Չինաստանի ԱԳ նախարարների և ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինիի մասնակցությամբ գումարվելու է Վիեննայի «Քոուբուրգ» հյուրանոցում: