-
Սիրիայում հրադադարի ռեժիմը 31 անգամ խախտվել է. ՌԴ ԱԳՆ
Մարտ 02, 2016 13:40Սիրիայում հրադադարի ռեժիմը 31 անգամ խախտվել է։ Այս մասին «Ռոսիա 24»-ի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
-
Սիրիայի խորհրդարանական ընտրություններում հայ թեկնածուներ են առաջադրվել
Մարտ 02, 2016 12:24Սիրիայի խորհրդարանական ընտրություններում թեկնածուների դիմումների ներկայացման վերջնաժամկետն ավարտվում է:
-
Լավրովը եւ Քերին կարեւորել են ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի զինվորականների դերը Սիրիայի հրադադարի համար
Մարտ 02, 2016 07:54Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում նշել են երկու երկրների զինվորականների միջեւ կոորդինացման վճռորոշ նշանակությունը Սիրիայի հրադադարի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում՝ ամփոփելով Քերիի նախաձեռնությամբ կայացած զրույցի արդյունքները:
-
Ասադը մտադիր չէ հրաժարական տալ
Մարտ 02, 2016 07:37Միայն Սիրիայի քաղաքացիներն իրավունք ունեն որոշել, թե ով պետք է լինի իրենց նախագահը: Այդ մասին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է գերմանական ARD գործակալությանը տված հարցազրույցում: «Ոչ, բնականաբար, ոչ»,- ասել է նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը մտադիր է արդյոք պաշտոնաթող լինել:
-
Սիրիայում 37 բնակավայր հավանություն է տվել հրադադարին
Մարտ 01, 2016 15:32Դերաա քաղաքում խաղաղ կամպանիա է ընթանում: Մոտակա քաղաքների և գյուղերի բնակիչները գնում են Դերաա, որպեսզի խաղաղության համաձայնագրեր ստորագրեն:
-
Լրագրողների վրա Լաթաքիայում կրակ են բացել Թուրքիայի կողմից. ՌԴ ՊՆ
Մարտ 01, 2016 15:25Հրակոծումը, որի տակ հայտնվել են լրագրողները, արվել է Թուրքիայի կողմից: Այս մասին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
-
Լավրովն ու Պան Գի Մունը քննարկել են իրավիճակը Կորեական թերակղզում ու Սիրիայում
Մարտ 01, 2016 14:50Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ժնևում հանդիպմանը քննարկել են իրավիճակը Կորեական թերակղզում Հյուսիսային Կորեայի մասին բանաձևի նախագծի լույսի ներքո, որը քննարկվում է ՄԱԿ ԱԽ-ում: Այս մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
-
ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի խախտման տվյալների ստուգման գործընթացը. Քերի
Մարտ 01, 2016 08:03Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ տեղեկությունների ստուգման գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին՝ փետրվարի 29-ին ելույթ ունենալով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, որն այցով գտնվում է Վաշինգտոնում:
-
Սննդամթերքով բեռնված մեքենաները հասել են Հալեպ
Մարտ 01, 2016 07:19Սիրիական բանակը փետրվարի 29-ին ավարտել է Խանասեր-Ասրիե ճանապարհի ամբողջական ականազերծումը եւ արտոնել սննդամթերքի բեռնատար մեքենաների մուտքը Հալեպ։
-
Սիրիայում զինադադարի թեման գլխավորն Է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի՝ Ժնեւում բացվող նստաշրջանում
Փետրվար 29, 2016 07:29ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) փետրվարի 29-ին Ժնեւում սկսում Է իր 31-րդ նստաշրջանը, տեղեկացնաում Է «Արմենպրես»-ը: Աշխատանքի չորս շաբաթվա ընթացքում ՄԱԿ-ի միջկառավարական մարմինը, որն այս տարի նշում Է 10-ամյա հոբելյանը, կքննարկի բազմաթիվ թեմաներ, որոնք վերաբերում են աշխարհի գործնականում բոլոր իրավապաշտպան ասպեկտներին: