Սննդամթերքով բեռնված մեքենաները հասել են Հալեպ
https://parstoday.ir/hy/news/world-i6232-Սննդամթերքով_բեռնված_մեքենաները_հասել_են_Հալեպ
Սիրիական բանակը փետրվարի 29-ին ավարտել է Խանասեր-Ասրիե ճանապարհի ամբողջական ականազերծումը եւ արտոնել սննդամթերքի բեռնատար մեքենաների մուտքը Հալեպ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2016 07:19 Asia/Tehran
  • Սննդամթերքով բեռնված մեքենաները հասել են Հալեպ

Սիրիական բանակը փետրվարի 29-ին ավարտել է Խանասեր-Ասրիե ճանապարհի ամբողջական ականազերծումը եւ արտոնել սննդամթերքի բեռնատար մեքենաների մուտքը Հալեպ։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից:

Հալեպն արտաքին աշխարհին կապող Խանասեր-Ասրիե միակ ճանապարհն ահաբեկչական խմբավորումների ներթափանցման հետեւանքով լուրջ վնասներ էր կրել։ Փետրվարի 29-ին Հալեպ են հասել սննդամթերքի բեռնատար մեքենաները:

Մարտի 1-ին Հալեպ կհասնի վառելանյութ, իսկ առաջիկա օրերին` նախատեսվում է բնականոն երթեւեկության վերսկսումը: