Փեզեշքյան. Մենք վճռականորեն կանգնած ենք մեր իրավունքի պաշտպանության համար
https://parstoday.ir/hy/news/iran-i247548-Փեզեշքյան._Մենք_վճռականորեն_կանգնած_ենք_մեր_իրավունքի_պաշտպանության_համար
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքկանը հայտարարել է, որ Իրանը վճռականորեն  կանգնած է իր  իրավունքի պաշտպանության համար։
(last modified 2026-07-09T14:23:31+00:00 )
Հուլիս 09, 2026 17:12 Asia/Tehran
  • Փեզեշքյան. Մենք վճռականորեն կանգնած ենք մեր իրավունքի պաշտպանության համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքկանը հայտարարել է, որ Իրանը վճռականորեն  կանգնած է իր  իրավունքի պաշտպանության համար։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը, Մասուդ Փեզեշքյանը, անդրադառնալով հինգշաբթի երեկոյան ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական ագրեսիային և հրադադարի խախտմանը,  X-ում գրել է. « Աշխարհի առաջնության ընթացքում ԱՄՆ կառավարության վարքագիծը ընդամենը փոքր օրինակն է այն նույն գործելաոճի, որը Վաշինգտոնը որդեգրել է արտաքին քաղաքականության մեջ՝ միջազգային կանոնների ոտնահարում, ուժի կիրառում, մյուսների համար խոչընդոտների ստեղծում և անարդար մրցակցություն։ Սա է նրանց Make America Great Again քաղաքականության մարտավարությունը»։
Փեզեշքյանն ընդգծել է. «Իրանի հետ նման կերպ վարվել չի հաջողվի։ Մենք վճռականորեն կանգնած ենք մեր իրավունքների պաշտպանության համար»։