Հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորության արարողությունը Մաշհադում կմեկնարկի հինգշաբթի՝ ժամը 14:00-ին
https://parstoday.ir/hy/news/iran-i247526-Հեղափոխության_նահատակ_առաջնորդի_հուղարկավորության_արարողությունը_Մաշհադում_կմեկնարկի_հինգշաբթի_ժամը_14_00_ին
Հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորության կազմակերպման շտաբի քարտուղարը հայտարարել է, որ Իրաքում սգո արարողությանը մասնակցող մարդկանց բազմության մեծ հոսքի պատճառով ազգային շտաբի ծրագրում առաջացել է ուշացում։
(last modified 2026-07-09T07:29:01+00:00 )
Հուլիս 09, 2026 10:14 Asia/Tehran
  • Հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորության արարողությունը Մաշհադում կմեկնարկի հինգշաբթի՝ ժամը 14:00-ին

Հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորության կազմակերպման շտաբի քարտուղարը հայտարարել է, որ Իրաքում սգո արարողությանը մասնակցող մարդկանց բազմության մեծ հոսքի պատճառով ազգային շտաբի ծրագրում առաջացել է ուշացում։

Հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը, Pars Today-ը հայտնում է, որ  հուղարկավորության կազմակերպման շտաբի քարտուղար Ալի Աքբար Փուրջամշիդիյանը նշել է, որ Իրաքի Նաջաֆ Աշրաֆում և Քերբալա Մուալլայում հրաժեշտի և հոգեհանգստյան արարողություններին մասնակցել են միլիանովոր իրաքցիներ։

Նրա խոսքով՝ այդ լայնածավալ ներկայությունը, ինչպես երևում է նաև հրապարակված կադրերից, հանգեցրել է մարդկանց կուտակման, ինչի հետևանքով հետաձգվել են ազգային շտաբի կողմից նախատեսված հրաժեշտի և հուղարկավորության միջոցառումները։

Փուրջամշիդիյանը հավելել է, որ Իրաքում գործող կազմակերպչական շտաբի հետ ունեցած հեռախոսազրույցի համաձայն՝ մեծ բազմության պատճառով դեռևս հնարավոր չի եղել նահատակ առաջնորդի մարմինը տեղափոխել Իմամ Հուսեյնի սրբավայր։

Նրա խոսքով՝ այդ պատճառով Մաշհադում գործող կազմակերպչական շտաբը, քաղաքացիներին երկար սպասեցնելուց խուսափելու նպատակով, հաշվի է առել, որ նահատակ առաջնորդի մարմինը և նրա ընտանիքի անդամները կարող են Մաշհադ հասնել մի քանի ժամ ուշացումով։

Այսպիսով, արարողությունը, որը նախատեսված էր սկսել հինգշաբթի առավոտյան՝ ժամը 06:00-ին կամ 08:00-ին, կմեկնարկի նույն օրը՝ ժամը 14:00-ին։