Լրագրողների վրա Լաթաքիայում կրակ են բացել Թուրքիայի կողմից. ՌԴ ՊՆ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i6328-Լրագրողների_վրա_Լաթաքիայում_կրակ_են_բացել_Թուրքիայի_կողմից._ՌԴ_ՊՆ
Հրակոծումը, որի տակ հայտնվել են լրագրողները, արվել է Թուրքիայի կողմից: Այս մասին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2016 15:25 Asia/Tehran
  • Լրագրողների վրա Լաթաքիայում կրակ են բացել Թուրքիայի կողմից. ՌԴ ՊՆ

Հրակոծումը, որի տակ հայտնվել են լրագրողները, արվել է Թուրքիայի կողմից: Այս մասին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Այսօր պարզ է դարձել, որ լրագրողների մի խումբ, այդ թվում «RT»-ի թղթակիցը, հայտնվել են հրակոծման տակ Սիրիայում:

Հրակոծման տակ են հայտնվել RT թղթակից Բորիս Կուզնեցովը և Հասան Նասսրը, օպերատորներ Հալեդ Էլդերան և Ալեքսանդր Տիխոմիրովը:

«Կրակն արձակվել է Թուրքիայի սահմանի կողմից, Դամա բնակավայրի կողմից Իդլիբում», - մեջբերում է ՏԱՍՍ-ը Կոնաշենկովի խոսքերը:

Սիրիական բանակի տվյալներով, կրակը բացել է «Ֆրոնտ ան-Նուսրա» խմբավորումը, որի վրա չի ազդում հրադադարի ռեժիմը:

zham.am

1/3/2016