-
ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ.«Քանի դեռ շարունակվում են Թրամփի թուիթները, նավթի գինը ևս կշարունակի աճել»
Հուլիս 05, 2018 18:51Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի գործադիր խորհրդի կազմում Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Քազեմ Փուր Արդեբելին, արձագանքելով ԱՄՆ նախագահի թուիթերյան նոր գրառմանն ասել է.«Թրամփի իրարահաջորդ թուիթերյան գրառումների արդյունքում անմշակ նավթի համաշխարհային գինը 10 դոլարով ավելացել է»: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
-
Իրանն զգուշացրել է ՕՊԵԿ-ի համաձայնագրի խախտվելու կապակցությամբ
Հուլիս 01, 2018 17:55Իրանի նավթի նախարարը հայտարարել է.«Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ի ցանկացած անդամի կողմից նավթի արդյունահանման ավելացումը, որը կգերազանցի պայմանագրով նախատեսված պարտավորությունները, կհամարվի կազմակերպության համաձայնագրի խախտում:Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
-
Ղասեմի .«ՀԳՀԾ-ն ուժի մեջ է»
Հունիս 25, 2018 17:40ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է .«Չնայած Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուն, այդ միջազգային համաձայնությունը շարունակում է ուժի մեջ մնալ: Շարունակվում են համագործակցությունների եղանակների շուրջ բանակցությունները»:
-
ՕՊԵԿ-ի որոշումն ունի Իրանի հաստատումը. Իրանի նավթի նախարար
Հունիս 23, 2018 07:02ԻԻՀ նավթի նախարարը Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ի նստաշրջանից հետո հայտարարեց, որ ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների համագործակցության հռչակագրի հանդեպ հավատարմության մասին անդամների ընդունած որոշումն ունի Իրանի հաստատումը:
-
Զանգանե .«Իրանը դեմ է նավթը որպես քաղաքական լծակ օգտագործելուն»
Հունիս 20, 2018 17:30Վիեննայում կայացած Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ի 7-րդ միջազգային սեմինարի էներգետիկ համագործակցության նիստում ԻԻՀ նավթի նախարարն ասել է .«Իրանը դեմ է նավթը որպես քաղաքական և սպառողներին սահմանափակումների պարտադրման լծակ օգտագործելուն»:
-
ՕՊԵԿ-ը Թրամփից հրահանգ չի ստանում. Զանգանե
Հունիս 20, 2018 07:16ԻԻՀ նավթի նախարարը երեքշաբթի գիշեր Վիեննայում նշել է, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ը Թրամփից հրահանգ չի ստանում: Նա ասել է. «Նավթը չպետք է որպես զենք կամ քաղաքական միջոց ծառայեցվի այլ երկրների դեմ»:
-
Իրանը դեմ է նավթի արդյունահանման ծավալներն ավելացնելու Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի նախագծին
Հունիս 18, 2018 13:27Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ կազմակերպության նիստում Իրանը Վենեսուելայի և Իրաքի հետ միասին վետո է դնելու նավթի արդյունահանումն ավելացնելու Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի նախագծի վրա:
-
Թրամփն այս անգամ հարձակվել է ՕՊԵԿ-ի դեմ
Հունիս 14, 2018 07:10ԱՄՆ նախագահը Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ին մեղադրեց համաշխարհային շուկաներում անմշակ նավթի գինը բարձրացնելու ուղղությամբ ջանք գործադրելու մեջ:
-
ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ. «ՕՊԵԿ-ը ԱՄՆ-ից հրամաններ չի ստանում»
Հունիս 09, 2018 18:43Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Քազեմփուր Արդեբիլին դատապարտել է ԱՄՆ-ին, որը Արաբիային պարտադրում է ավելացնել նավթի արդյունահանման ծավալները: «ՕՊԵԿ-ը չի ենթարկվի ԱՄՆ-ի այդ պահանջին».ասել է նա:
-
«ՕՊԵԿ-ը պետք է պաշտպանի բոլոր անդամներին». Զանգանե
Մայիս 31, 2018 17:18Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի հերթական նախագահին հղած նամակով, Իրանի իսլամական հանրապետության նավթի նախարարն ընդգծել է ՕՊԵԿ-ի կողմից անօրինական ու միակողմանի և վերտարածաշրջանային շրջափակումների ենթարկված անդամներին աջակցություն ցուցաբերվելու անհրաժեշտությունը: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը: