ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ. «ՕՊԵԿ-ը ԱՄՆ-ից հրամաններ չի ստանում»
https://parstoday.ir/hy/news/world-i93532-ՕՊԵԿ_ում_Իրանի_ներկայացուցիչ._ՕՊԵԿ_ը_ԱՄՆ_ից_հրամաններ_չի_ստանում
Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Քազեմփուր Արդեբիլին դատապարտել է ԱՄՆ-ին, որը Արաբիային պարտադրում է ավելացնել նավթի արդյունահանման ծավալները: «ՕՊԵԿ-ը չի ենթարկվի ԱՄՆ-ի այդ պահանջին».ասել է նա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 09, 2018 18:43 Asia/Tehran
  • ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ. «ՕՊԵԿ-ը ԱՄՆ-ից հրամաններ չի ստանում»

Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Քազեմփուր Արդեբիլին դատապարտել է ԱՄՆ-ին, որը Արաբիային պարտադրում է ավելացնել նավթի արդյունահանման ծավալները: «ՕՊԵԿ-ը չի ենթարկվի ԱՄՆ-ի այդ պահանջին».ասել է նա:

Reuters-ին տված հարցազրույցում Հոսեյն Քազեմփուր Արդեբելին ասել է. «Վաշինգտոնը Արաբիայից  պահանջել է ջանքեր գործադրել Իրանի Իսլամական Հանրապետության և Վենեսուելայի դեմ սահմանված ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների պատճառով, իրանական նավթի արտահանման ծավալների նվազումը հատուցելու համար, ինչը զարմանալի է»:

ԱՄՆ-ն մի քանի օր առաջ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալուց հետո պաշտոնապես Արաբիային և ՕՊԵԿ-ի մի քանի այլ անդամներին  կոչ արեց ավելացնել իրենց նավթի արդյունահանման ծավալները:

ՕՊԵԿ-ում Իրանի ներակայացուցիչն ասել է.«ՕՊԵԿ-ում ոչ ոք Իրանի դեմ չի աշխատում, ԱՄՆ-ն ավելի վաղ դա փորձել է, սակայն նավթի յուրաքանչյուր բարելի գինն այդ ժամանակ հասավ 140 դոլարի»:

 «ՕՊԵԿ-ը հակադրվելով ԱՄՆ-ի այդ պահանջին կմիավորվի և երբեք նման նվաստացում չի ընդունի». ասել է Քազեմփուր Արդեբելին: