Թրամփն այս անգամ հարձակվել է ՕՊԵԿ-ի դեմ
ԱՄՆ նախագահը Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ին մեղադրեց համաշխարհային շուկաներում անմշակ նավթի գինը բարձրացնելու ուղղությամբ ջանք գործադրելու մեջ:
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Նավթի գինը խիստ աճել է: Դա ՕՊԵԿ-ի մեղքով է ու բնավ լավ գործ չէ»:
Թրամփն այն պայմաններում է Թուիթերում նման գրառում կատարել, երբ նավթ արտադրող երկու խոշոր երկրներ Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը հայտարարել են, որ մտադիր են հունիսի 22-ին Վիեննայում գումարվելիք ՕՊԵԿ-ի նիստում բարձրացնել իր անմշակ նավթի արտադրաչափը:
Հյուսիսային ծովի Բրենթ տեսակի նավթի յուրաքանչյուր բարելը երեքշաբթի օրը Լոնդոնի շուկայում վաճառվեց 76 դոլար 5 սենթով: