Թրամփը Մեծ Բրիտանիային նախազգուշացրել է մոտալուտ աղետի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Մեծ Բրիտանիան «աղետի շեմին է»՝ մտահոգություն հայտնելով էներգիայի բարձր գների, ջերմոցային գազերի արտանետումների զրոյացման դեմ քաղաքականության և զանգվածային ներգաղթի ազդեցության վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է ISNA-ն, GB-ին տված հարցազրույցում, Թրամփն ասել է. «Ձեր երկիրը խնդիրների մեջ է։ Դուք աղետի շեմին եք։ Դուք ներգաղթի հսկայական խնդիր և էներգետիկայի հսկայական խնդիր ունեք։ Ձեր էներգիայի ծախսերը երեք կամ չորս անգամ ավելի բարձր են, քան պետք է լինեին»։
Վերջին տարիներին Թրամփի պաշտոնավարման ընթացքում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները եղել են անկայուն։
Թրամփը, որը կլիմայի փոփոխությունն անվանել է խաբեություն, նախկինում քննադատել է Մեծ Բրիտանիայի՝ հանածո վառելիքի նկատմամբ մոտեցումը փոխելու քաղաքականությունը և բազմիցս կոչ է արել երկրի ղեկավարներին շահագործել Հյուսիսային ծովում նավթի և գազի պաշարները։
Նա նաև միջամտողական դիրքորոշում է հայտնել ներգաղթի վերաբերյալ՝ հայտարարելով, որ այն փոխում է Մեծ Բրիտանիայի դեմքը։
«Եթե չկանգնեցնեք մարդկանց հոսքը ձեր երկիր աշխարհի տարբեր վայրերից, այլևս երկիր չեք ունենա»,— հավելել է նա։
Ներգաղթի վերաբերյալ մտահոգությունները, մասնավորապես՝ Եվրոպայի այլ հատվածներից փոքր նավակներով անօրինական կերպով ժամանող միգրանտների հարցը, բրիտանացի շատ ընտրողների համար ամենակարևոր խնդիրներից են։ Դրանք նպաստել են Նայջել Ֆարաջի գլխավորած աջակողմյան Reform UK կուսակցության ժողովրդականության աճին։