Ղալիբաֆ․ Նավթի գների կտրուկ աճը Բեսենթին կանգնեցրել է անդունդի եզրին
https://parstoday.ir/hy/news/world-i249794-Ղալիբաֆ_Նավթի_գների_կտրուկ_աճը_Բեսենթին_կանգնեցրել_է_անդունդի_եզրին
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ռազմավարական պաշարների արագ նվազումը, ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերության աննախադեպ աճը և նավթի ֆյուչերսների գների կտրուկ բարձրացումը ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին կանգնեցրել են անդունդի եզրին։
(last modified 2026-09-04T08:36:55+00:00 )
Սեպտեմբեր 04, 2026 11:58 Asia/Tehran
  • Ղալիբաֆ․ Նավթի գների կտրուկ աճը Բեսենթին կանգնեցրել է անդունդի եզրին

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ռազմավարական պաշարների արագ նվազումը, ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերության աննախադեպ աճը և նավթի ֆյուչերսների գների կտրուկ բարձրացումը ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին կանգնեցրել են անդունդի եզրին։

Ինչպես հաղորդում է Pars Today_ը, հղում անելով IRIB-ին, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X_ում արած գրառման մեջ դիմելով ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին, գրել է. «Ուշադիր հետևիր Օմանի նավթի ֆյուչերսների գներին, ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերությանը և նավթի ռազմավարական պաշարների մակարդակին»։

Նա հավելել է. «Հերո՛ս, որքան ուժ ունես, գործադրիր, որպեսզի ավելի շատ միջամտես նավթի ֆյուչերսների գներին, որովհետև քո ամբողջ մասնագիտական գործունեությունը դրանից է կախված։

Կամ շարունակիր ռազմավարական պաշարներից նավթի դուրսբերումը՝ վտանգավոր սահմանը գերազանցող ծավալով, և հետևիր, թե ինչպես են պաշարների կտրուկ նվազման հետևանքով փլուզվում նավթի պահեստավորման աղային քարանձավները, կամ ապավինիր Տեխասի աղի աստվածներին և աղոթիր, որ նավթի պահեստավորման հորերը չփլուզվեն։

Ամբողջ աշխարհը հետևում է քեզ»։