-
Խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է․ Փաշինյանը Մակրոնին
Հոկտեմբեր 03, 2024 14:45Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի կետերի շուրջ 80 տոկոսը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է դրա հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները:
-
ՀՀ Ռազմական ակադեմիայի պատվիրակությունը այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն
Սեպտեմբեր 15, 2024 12:45Սեպտեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ այցելել է Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա: Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
-
Թեհրանում Բրիտանիայի, Ֆրանսիայի , Նիդերլանդների և Գերմանիայի ներկայացուցչությունների ղեկավարները կանչվել են Իրանի ԱԳՆ
Սեպտեմբեր 12, 2024 14:56Եվրոպական երկրներից կողմից անսովոր և ոչ-կառուցողական հաղորդագրության տարածման հետևանքով Իրանի արտաքին գործերի նախարարություն են կանչվել Թեհրանում Բրիտանիայի, Ֆրանսիայի , Նիդերլանդների և Գերմանիայի ներկայացուցչությունների ղեկավարները։
-
Հազարավոր ֆրանսիացիներ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով Բարնիեին վարչապետ նշանակելու դեմ
Սեպտեմբեր 08, 2024 15:10Հազարավոր ֆրանսիացիների մասնակցությամբ ցույցեր են տեղի ունենում երկրի տարբեր շրջաններում ձախ կուսակցությունների կոչով, ընդդեմ վարչապետ Միշել Բարնիեի նշանակման, հաղորդում է France Bleu ռադիոկայանը:
-
Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր
Օգոստոս 23, 2024 07:43Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
-
Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 21-ին Հայաստան կայցելի․ «Ժողովուրդ»
Օգոստոս 16, 2024 15:03Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, Հայաստան կգա։
-
Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելին. Փեզեշքիանն ու Մակրոնը զրուցել են
Օգոստոս 07, 2024 16:12Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելի հանցագործություններին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում:
-
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են ձախերը
Հուլիս 08, 2024 15:05Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան՝ Ժան Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ ստանալով 182 տեղ, հայտնում է Monde պարբերականը։
-
Մակրոնը չի ընդունել վարչապետի հրաժարականը և խնդրել է նրան շարունակել պաշտոնավարումը
Հուլիս 08, 2024 14:56Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետ Գաբրիել Ատալին խնդրել է շարունակել կառավարության ղեկավարի պարտականությունները: Տեղեկությունը հայտնում է BFMTV-ն։
-
Ֆրանսիայում արտահերթ ընտրությունների 2-րդ փուլն է. ՆԳՆ-ն զգուշացրել է անկարգnւթյnւնների մեծ հավանականության մասին
Հուլիս 07, 2024 14:34Ֆրանսիայում բացվել են ընտրատեղամասերը՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ՝ եզրափակիչ, փուլի քվեարկության համար։