Թեհրանում Բրիտանիայի, Ֆրանսիայի , Նիդերլանդների և Գերմանիայի ներկայացուցչությունների ղեկավարները կանչվել են Իրանի ԱԳՆ
Եվրոպական երկրներից կողմից անսովոր և ոչ-կառուցողական հաղորդագրության տարածման հետևանքով Իրանի արտաքին գործերի նախարարություն են կանչվել Թեհրանում Բրիտանիայի, Ֆրանսիայի , Նիդերլանդների և Գերմանիայի ներկայացուցչությունների ղեկավարները։
ԱԳՆ տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդման համաձայն՝ Ուկրաինայի հակամարտությանը միջամտելու վերաբերյալ հավակնության պատրվակով ԱՄՆ-ի հետ համաձայնեցված Անգլիայի, Ֆրանսիայի,Գերմանիայի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարների կողմից անսովոր և ոչ կառուցողական հաղորդագրության տարածման և Իրանի դեմ որոշ պատժամիջոցներ սահմանվելու հետևանքով Բրիտանիայի, Ֆրանսիայի , Նիդերլանդների և Գերմանիայի ներկայացուցչությունների ղեկավարները հինգշաբթի օրը Թեհրանում Արևմտյան Եվրոպայի գլխավոր տնօրենի կողմից առանձին կանչվել են Իրանի արտաքին գործերի նախարարություն։
Իրանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրեն Մաջիդ Նիլի Ահմադաբադին այս երկրների ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, խստորեն դատապարտելով արևմտյան որոշ երկրների վերջին ապակառուցողական գործողություններն ու հայտարարությունները, ասաց,-Նման դիրքորոշումների և քայլերի որդեգրման կապակցությամբ պնդումը գնահատվում է Իրանի ժողովրդի դեմ Արևմուտքի թշնամական քաղաքականության շարունակությանը համահունչ քայլ, ինչն, իհարկե, կարժանանա Իրանի Իսլամական Հանրապետության համապատասխան արձագանքին։
Նիլի Ահմադաբադին կրկին ընդգծել է Իրանի հստակ և հայտարարված դիրքորոշումը ուկրաինական հակամարտության վերաբերյալ և հավելել, որ, ինչպես նախկինում ընդգծվել է, ցանկացած պնդում, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը բալիստիկ հրթիռներ է վաճառել Ռուսաստանին, լիովին անհիմն է և կեղծ։
Իրանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և նրա մի շարք եվրոպացի դաշնակիցներ այն դեպքում են խոսում անվտանգության ու խաղաղության մասին, երբ Սիոնիստական ռեժիմին մահաբեր զենքեր են վաճառում , լարվածության և ճգնաժամի աղբյուր են հանդիսանում աշխարհում, և իհարկե, որ նրանք պետք է պատասխան տան իրենց սխալ քաղաքականության հետևանքների համար։
Եվրոպական կողմերն այս հանդիպմանը ասացին, որ այդ մասին կհայտնեն իրենց մայրաքաղաքներին։