-
G7-ի երկրները հայտարարել են թվային արժույթները կարգավորելու անհրաժեշտության մասին
Դեկտեմբեր 08, 2020 07:11G7-ի ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկի ղեկավարները աջակցել են թվային արժույթները կարգավորելու անհրաժեշտությանը, ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:
-
Ճապոնիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը կանցկացնեն համատեղ զորավարժություններ մայիսին. ԶԼՄ-ներ
Դեկտեմբեր 06, 2020 14:14Ճապոնիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը կանցկացնեն համատեղ զորավարժություններ ցամաքում եւ ծովում հաջորդ տարվա մայիսին տարածաշրջանում Չինաստանի ռազմական ակտիվության ֆոնին, գրում է Sankei թերթը:
-
Պուտին. Լավ մտադրություններով գունավոր հեղափոխությունները ճանապարհ են հարթում դեպի դժոխք
Դեկտեմբեր 02, 2020 16:16ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Բելառուսի ժողովուրդը քաղաքական հասունություն կունենա ներքաղաքական երկխոսություն սկսելու եւ առանց ճնշման եւ արտաքինից միջամտության ներքին հարցերը լուծելու համար:
-
Լավրովը հայտարարել Է Մոսկվայի եւ Մինսկի գործերին ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջամտության փորձերի մասին
Նոյեմբեր 26, 2020 14:33ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն փորձում են ակտիվորեն ազդել Ռուսաստանի եւ Բելառուսի ներքին գործընթացների վրա, արեւմտյան առաջնորդները դա չեն Էլ թաքցնում: Այդ մասին, ինչպես տեղակացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
-
Պուտինը Փաշինյանի ու Ալիեւի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգը
Նոյեմբեր 24, 2020 14:42Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին եւ 24-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
-
Թուրքիայի և ԵՄ-ի միջև նոր սկանդալ է հասունացել
Նոյեմբեր 23, 2020 14:03Դեպի Լիբիա զենքի մաքսանենգությունը կանխելուն ուղղված ԵՄ առաքելությունը սկանդալի պատճառ է դարձել: Ինչպես հայտնում է գերմանական «Շպիգել»-ը, նոյեմբերի 22-ին Բունդեսվերի գլխավոր տեսուչը ցանկացել է ստուգել թուրքական նավը, սակայն պաշտոնական Անկարան վերջին վայրկյանին բողոքել է և թույլ չի տվել ստուգել նավը:
-
Պուտինը պատմել է՝ ինչպես է կազմվել Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը
Նոյեմբեր 22, 2020 12:41Ռուսաստանը միայն միջնորդի դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը կնքելու գործում եւ ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատման պարտավորություններ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
-
Հայաստանում Իրանի դեսպանության հայտարարությունը
Նոյեմբեր 19, 2020 15:35Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը, ցավակցելով Լեռնային Ղարաբաղի պատերազմի զոհերի հարազատներին և համբերություն մաղթելով անհետ կորածների հարազատներին, տեղեկացնում է, որ դեսպանատունը աշխատում է ճշտելու այն տեղեկությունները, որոնց համաձայն, պատերազմի ընթացքում որոշակի թվով հայ զինծառայողներ հայտնվել են Իրանի տարածքում։
-
ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հրաժարվելը ինքնասպանություն կլիներ Հայաստանի համար. Պուտին
Նոյեմբեր 18, 2020 06:39Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված ներկայիս պայմանավորվածությունից հրաժարվելը ինքնասպանություն կլիներ Հայաստանի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պուտինն այս մասին ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
-
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչու է Թուրքիան Հայաստանի սահմանին զորք կուտակում
Նոյեմբեր 18, 2020 06:33«Թուրքիան Հայաստանի հետ սահմանին Իգդիրի հատվածում զորք եւ ռազմա-տրանսպորտային ավիացիա է կուտակում (հաղորդել է «Սոլովյով» Տելեգրամ-ալիքը՝ հղում անելով «Միլիտարիստ»-ին): Սա, անշուշտ, մտահոգիչ է, եթե չասենք՝ վտանգավոր: