ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հրաժարվելը ինքնասպանություն կլիներ Հայաստանի համար. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i128483-ԼՂ_շուրջ_ձեռք_բերված_պայմանավորվածությունից_հրաժարվելը_ինքնասպանություն_կլիներ_Հայաստանի_համար._Պուտին
   Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված ներկայիս պայմանավորվածությունից հրաժարվելը ինքնասպանություն կլիներ Հայաստանի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պուտինն այս մասին ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2020 06:39 Asia/Tehran
  • ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հրաժարվելը ինքնասպանություն կլիներ Հայաստանի համար. Պուտին

   Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված ներկայիս պայմանավորվածությունից հրաժարվելը ինքնասպանություն կլիներ Հայաստանի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պուտինն այս մասին ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

«Դա ինքնասպանություն կլիներ։ Իհարկե, դժվար է, բայց վարչապետ Փաշինյանն իրական պատկերը, գործերի իրական վիճակը ներկայացրել է այնպես, ինչպես դա եղել է մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին, և այնպես, ինչպես որ կա այսօր։ Ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Նա ասել է ողջ ճշմարտությունը»,- նշել է Պուտինը:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրի գործն է՝ պայմանավորվածությունները պահել կամ չպահելը, սակայն պարտավորությունները չկատարելը մեծ սխալ կլիներ:

armenpress.am