Պուտինը պատմել է՝ ինչպես է կազմվել Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i128697-Պուտինը_պատմել_է_ինչպես_է_կազմվել_Լեռնային_Ղարաբաղի_հարցով_համաձայնագիրը
Ռուսաստանը միայն միջնորդի դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը կնքելու գործում եւ ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատման պարտավորություններ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2020 12:41 Asia/Tehran
  • Պուտինը պատմել է՝ ինչպես է կազմվել Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը

Ռուսաստանը միայն միջնորդի դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը կնքելու գործում եւ ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատման պարտավորություններ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ռուսաստանն ունեցել է միայն միջորդի դեր եւ այդ փաստաթղթի շրջանակում ստանձնել կողմերի խաղաղ տարանջատումն իրականացնելու պատրավորություններ: Այն, ինչ մենք այժմ անում ենք»,-հայտարարել է Պուտինը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում:

Նա ընդգծել է, որ համաձայնագրի հեղինակները երեք կողմերն են՝ ՌԴ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը:

«Ինչ վերաբերում է տեքստին, ապա մենք դա արել ենք երեքով՝ ես, բնականաբար, նախագահ Ալիեւն ու վարչապետ Փաշինյանը: Այլ կերպ հնարավոր չէր, քանի որ, ըստ էության, դա երկու կողմերի միջեւ պայմանավորվածություն էր»,-պարզաբանել է ՌԴ նախագահը:

https://news.am/arm/news/614930.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio