-
Թրամփի քարոզարշավը տեղափոխվեց լուսին
Հոկտեմբեր 18, 2020 14:22ԱՄՆ նախագահը կանանց ընտրական ձայները հավաքելու նպատակով հայտարարել է, որ որպես առաջին փորձ նպատակ ունի մի կնոջ լուսին ուղարկել։
-
Շիա առաջնորդն անթույլատրելի է համարում իսրայելական ապրանքներ գնելը
Հոկտեմբեր 17, 2020 18:16ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, աշխարհի շիա մուսուլմանների գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սիսթանին ֆաթվա է արձակել, որի համաձայն, մուսուլմանների համար անթույլատրելի է իսրայելական ապրանք գնել, կամ համագործակցել այն ընկերությունների կամ անձանց հետ, որոնց շահույթի մի մասը մուտք է գործում Իսրայել։
-
ՌԴ դեսպան. Լեռնային Ղարաբաղի հարցում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները սկզբունքորեն համընկնում են
Հոկտեմբեր 17, 2020 15:30Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները սկզբունքորեն համընկնում են: Այս մասին շաբաթ օրը Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման եթերում հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
-
Վաշինգտոնը Ռուսաստանին տեղեկացրել է Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հրթիռներ տեղակայելու մտադրության մասին
Հոկտեմբեր 17, 2020 14:57ԱՄՆ-ը նախազգուշացրել է ռուսական կողմին, որ մտադիր է միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայել Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
-
Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ
Հոկտեմբեր 14, 2020 14:29Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: Հայտնում են Հայաստանի պետական հետաքրքրություններ ֆոնդից (ANIF)։
-
Փորձագետ.Թուրքիան ամեն կերպ ցանկանում է Նախիջևանը ցամաքային ճանապարհով միացնել Ադրբեջանին
Հոկտեմբեր 14, 2020 13:15Ռազմական փորձագետ Կարեն Վերանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հադրութում մղվող ծանր մարտերին, ադրբեջանաթուրքական ելուզակների ծրագրերին և այդ քաղաքի ռազմավարական նշանակությանը։
-
Ադրբեջանը և Թուրքիան փորձում են ստեղծել «Իսլամական պետություն 2.0.». թուրքագետ
Հոկտեմբեր 13, 2020 18:57Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն Իրանի հյուսիսում «Իսլամական պետություն 2.0»-ի ստեղծումն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Արամ Անանյանը:
-
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դատապարտել է եկեղեցիների թիրախավորումը
Հոկտեմբեր 11, 2020 14:31ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 11-ին իր նստավայրի պատուհանից հնչեցրած աղոթքի վերջում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, դատապարտել է եկեղեցիների թիրախավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Vatican News-ը:
-
Գյանջայում հայկական հրթիռակոծության արդյունքում զոհվել է 5 քաղաքացիական անձ, վիրավորվել 28-ը
Հոկտեմբեր 11, 2020 13:33Չնայած մարդասիրական հրադադարի հայտարարմանը, հայկական զինված ուժերը հրթիռակոծել են Գյանջայի բնակելի շենքը:
-
Ժնևում վաղը ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ. Աննա Նաղդալյան
Հոկտեմբեր 07, 2020 16:07ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել է մամուլում տարածվող այն լուրերը, թե վաղը Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: