Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ
https://parstoday.ir/hy/news/world-i126854-Ֆրանսիայի_խորհրդարան_է_ներկայացվել_Արցախի_Հանրապետությունը_ճանաչելու_մասին_օրինագիծ
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: Հայտնում են Հայաստանի պետական հետաքրքրություններ ֆոնդից (ANIF)։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2020 14:29 Asia/Tehran
  • Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: Հայտնում են Հայաստանի պետական հետաքրքրություններ ֆոնդից (ANIF)։

Վերջին օրերին ANIF-ը մեծ կազմակերպական և համակարգված աշխատանք է իրականացրել՝ ֆրանսիացի իր գործընկերների հետ:«Պատերազմական գործողությունների սկզբից ի վեր Հայաստանի պետական հետաքրքրություններ ֆոնդի (ANIF) աշխատանքները ընդհանուր առմամբ միտված են ի պաշտպանություն Արցախի ժողովրդի:

Այս ուղղությամբ վերջին օրերին ANIF-ը մեծ կազմակերպական և համակարգված աշխատանք իրականացրեց ֆրանսիացի իր գործընկերների հետ ինչի արդյունքում ` արդեն այսօր Ֆրանսիայի Ազգային ժողով ներկայացվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծ:Սա կարևոր, սակայն ընդամենը առաջին քայլն է: Շարունակելու ենք նույն հետևողականությամբ։

Երախտագիտություն ենք ուզում հայտնել ֆրանսիացի մեր գործընկերներին ովքեր իրենց հայանպաստ ձեռնարկումներով հետևողականորեն իրենց օժանդակությունն են բերում Արցախի խնդրի կարգավորման և արդարության վերականգնման գործընթացներին:

Հատուկ շնորհակալություն նախագիծը առաջինը ստորագրած Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնին»,- ասված է գրառման մեջ։

armradio.am