Թրամփի քարոզարշավը տեղափոխվեց լուսին
ԱՄՆ նախագահը կանանց ընտրական ձայները հավաքելու նպատակով հայտարարել է, որ որպես առաջին փորձ նպատակ ունի մի կնոջ լուսին ուղարկել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը բազմիցս մեղադրվել է կանանց հետ անբարո շփումներ ունենալու մեջ, 2020 թվի նախագահական ընտրությունների շեմին, որոշել է ներկայանալ կանանց իրավունքները պաշտպանողի դերում։
Թրամփը վերջերս ԱՄՆ գերագույն ատյանի նախագահի թափուր պաշտոնի համար առաջարկեց կին թեկնածուի, իսկ այժմ խոստանում է,որ մի ամերիկացի կնոջ ուղարկելու է լուսին։
Նա նաև հայտարարել է, որ ամերիկացիները առաջինը ոտք կդնեն Մարսի վրա։
Պետք է ասել, որ ԱՄՆ֊ ում դեմոկրատները կանանց շրջանակներում ավելի մեծ հեղինակություն են վայելում։Իսկ երեկ ամերիակացի կանանց մասնակցությամբ Վաշինգտոնում բողոքի մեծ ցույց տեղի ունեցավ Թրամփի դեմ։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio