Մարտ 14, 2024 12:48
Մարտի 13-ին Եվրախորհրդարանում ընդունված «Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը ոչ միայն «անհիմն և կողմնակալ» է, այլև Ադրբեջանի հետ կապված «երկակի ստանդարտի ևս մեկ վառ օրինակ»․- այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։