Մարտ 06, 2022 14:02
Լավատեսություն նշանակում է կյանքի նկատմամբ հավատով լցված, աշխույժ ու կենսուրախ աշխարհազգացություն, ամեն ինչի մեջ լավը, լուսավոր կողմերը տեսնելը։ Մի խոսքով լավատեսությունը դրական աշխարհայացք է, վստահություն լավագույն ապագա ունենալու նկատմամբ: Լավատեսները պնդում են, որ տիեզերքը հիասքանչ է, յուրաքանչյուր իրավիճակից ելք կա, ամեն ինչ լավ է լինելու, և որ բոլոր մարդիկ ընդհանուր առմամբ լավն են: