Մի գավաթ անդորր Անձնավորության տիպերը 2
« Անձնավորություն » բառը թարգմանվում է լատիներեն persona բառից, որը նշանակում է դիմակ, որը կրում էին հունական թատրոնի դերասանները : Հաղորդում ՝ կլինիկական հոգեբան ՝ Նարինե Նավասարդյանի մասնակցությամբ
1 – Իդեալիստ կամ բարեփոխիչ տիպ
2 - Օգնող ու կարեկցող տիպ
3 – Պրագմատիկ և գործունյա տիպ
4 – Արվեստագետ ու ինդիվիտուալ տիպ
5 – Մտավորական տիպ
6 - Զգուշավոր եւ թերահավատ տիպ
(Skeptic -Loyalist– I am affectionate and skeptical)
Այս տիպի մարդիկ կասկածներով են լցված : Պահպանողական են , ցանկանում են իմանալ , որ մյուսներն իրենց մասին ի՞նչ կարծիք ունեն և ի՞նչ են մտածում : Մտահոգվում են , որ մարդիկ կարող են իրենց դավաճանել կամ հավատարիմ չմնալ : Մշտապես տագնապ են ապրում , սիրում են իրենց պարտականությունները լինեն հստակ , որոշված ու ճշտված : Գերադասներին չեն վստահում և կասկածներ ունեն : Այս տիպի մարդիկ վախկոտ են ու կասկածամիտ : Գործելու փոխարեն , ավելի շատ մտածում են ամեն ինչի մասին , բայց պարտաճանաչ մարդիկ են : Վախենում են իրենց զայրույթն ուղղակի ցույց տալ :
Բնավորության ուժեղ գծերն են
Վստահելի են , բարոյական , զգայուն , կայուն , ավանդապաշտ ու մշակութասեր , զգուշավոր , արդարամիտ և ձեռներեց ու նախաձեռնող :
Բնավորությն թույլ կողմերն են
Կասկածամիտ են ու լի բացասական մտքերով , խիստ պահպանողական , մոլեռանդ , խստապահանջ ու բծախնդիր , կամազուրկ , վախկոտ ու բռնակալ են :
Ինչպե՞ս վարվել նրանց հետ
Այս տիպի հետ կապ հաստատելը դժվար է : Եթե մի խոսք ասեն , ապա հավատարիմ եմ մնում իրենց ասածին , բայց ձեզ դժվար են հավատում : Դուք պետք է պատրաստ լինեք համեբերել այն բոլոր թերություններին , որ նա փնտրում է ձեր մեջ ,նրանց հետ պետք է լինել համբերատար : Փորձեք ինքնավստահ լինել ու ամուր , երբ խոսում եք ձեր աշխատանքի մասին : Նախադասություններում օգտվեք ծանրակշիռ ու իմաստավոր բառեր ՝ որպեսզի գրավեք նրա վստահությունը :
7 – Հաճոյասեր և զվարճասեր տիպ
(Enthusiast -Generalist – I am happy and open to new things)
Սրանք անընդհատ հաճույք ու ուրախություն են փնտրում , Էնեագրամայի իննը տիպերի մեջ ամենա էքստրավերտ տիպն է : Կողմնակից են էպիկուրյան տեսությանը : Տեսություն , որն ասում է , թե կյանքը նշանակում է ուրախություն ու զվարճանք ՝ հեռու ցավից ու տառապանքից : Այս տիպի մարդիկ առանձնանում են բարձր շփվողականությամբ : Սովորաբար ամեն գործում ձեռք ունեն , ՝ այլ խոսքով նրանց ձեռքից ամեն ինչ գալիս է : Ընկերասեր են ու չափազանց լավատես : Միմյանց հույս են տալիս ՝ ասելով մի անհանգստացիր ամեն ինչ լավ է լինելու : Սիրում են մեկ-մեկ ստել ու չափազանցել :
Հավերժական երիտասարդներ են սրանք : Նրանց կյանքում արկածներն ու դեպքերը քիչ չեն , ուտել շատ են սիրում , ատում են պարտադրանքը : Կողմ են անսահման ազատությանը , հուզական առումով , միշտ լավ ու բարձր տրամադրություն ունեն , մյուսներին օգնում են գտնել իրենց կյանքի լավ ու ուրախ կողմերը : Ունեն հումորի բարձր զգացում , կատակասեր են : Ուրիշներին օգնող են , սիրում են լիազորություններ ու իրավունքներ ստանալ : Չեն սիրում գիտական , հասարակական , մշակութային ու փիլիսոփայական զրույցներ : Շատ են սիրում բազմազանություն ու նոր երևույթներ : Իրենց սիրած նախադասությունն է ՝ ինչքան շատ ՝ էնքան լավ :
Բնավորության ուժեղ գծերն են
Էքստրավերտ են , արտահայտում են իրենց ապրումները , հասարակական ու շփվող են , ուրախ , ասող խոսող , էներգիայով լի , աղմկոտ , պարզախոս :
Բնավորությն թույլ կողմերն են
Հանդուրժող չեն , անպատասխանատու , զվարճասեր , դանդաղ ու ալարկոտ , շատախոս , մոռացկոտ , լուրջ քայլերի են դիմում առանց երկար մտածելու :
Ինչպե՞ս վարվել նրանց հետ
Հակառակ նախկին խմբերին , զվարճասերների հետ կապ հաստատելը հեշտ է : Բավական է նրանք վստահ լինեն , որ կարող եք իրենց օգնել ՝ ավելի լավ զգալ : Ձեր խոսքերում եղեք էներգիայով լի և ուրախ տրամադրություն փոխանցեք : Հաճախ ծիծաղեք , բայց և զգույշ եղեք չափազանցություններով նրանց խաբելու փորձ չանեք , որովեհտև այս տիպի մարդիկ նաև զգուշավոր են : Ի դեպ նրա խոսքերը լուրջ մի ընդունեք , որովհետև հաճախ են մոռանում կամ իրենց տված խոստումները ոտքի տակ են դնում :
8 – Լիդեր- վերահսկիչ տիպ
(Leader – I must be strong)
Այս տիպի մարդիկ սիրում են իշխել մյուսներին : Սիրում են լինել տնօրեն ու լիդեր ՝ ղեկավար : Սիրում են հրամաններ տալ : Չափազանց շատ են սիրում վերահսկել մյուսներին : Բռնակալ են , եթե իրենց ստորադաս աշխատողները նրանց հրամանները չկատարեն , ծայրաստիճան զայրանում են : Այս բոլորի կողքին , նաև պաշտպանող են և օգնում են իրենց ստորադասներին , այն պայմանով , որ նրանք հարյուր տոկոս վստահությամբ կկատարեն այս «մեծ» մարդկանց բոլոր հրամաններն ու հանձնարարությունները : Չափազանց վրեժխնդիր են : Ուժեղ կամքի տեր մարդիկ են , պատրաստ են պայքարել : Իրենց զայրույթը դժվար են ցույց տալիս : Նրանց կարծիքով , իրենք արժանի են ամեն ինչի , հարգանքի , փողի , իսկ թույլերն անկարող մարդիկ են : Նրանք երբեք ներողություն չեն խնդրում , միշտ հարցականի տակ են տանում մյուսների կարծիքները : Ցավի նկատմամբ շատ համբերատար են : Ունեն կյանքի մեծ էներգիա , մյուսների սխլաներն ու թույլ կողմերը բացահայտելու ու ջրի երես հանելու մեծ վարպետներ են :
Բնավորության ուժեղ գծերն են
Լիդեր են ղեկավար , ուժեղ , քաջ , էներգիայով լի , աշխատասեր , ուժեղ կամքի տեր , արդարադատ , հարգալի են ու ունեն մեծ ազդեցություն , իրենց ուժերին վստահ են :
Բնավորությն թույլ կողմերն են
Վերահսկող են , խստապահանջ , բռնակալ , ամեն ինչում ծայրահեղ են , հեշտ մոլեգնոտ : Ինքնամեծար , մեծամիտ , զգացումքներում աղքատ , սպառնալիքով են խոսում մարդկանց հետ և վրեժխնդիր են :
Ինչպե՞ս վարվել նրանց հետ
Լիդեր մարդու հետ պետք է խոսել մտերմիկ , բայց և ՝ հաստատուն տոնով : Այս տիպի մարդիկ տնօրեններին ու մյուս լիդերներին շատ են վստահում : Եթե ձեր դիրքը թույլ է տալիս նրա հետ կապ հաստատել բարձր դիրքից , որպես լիդեր նրա հետ կապ հաստատեք : Նրան պետք է առանձնապես հարգել , անընդհատ հուշել նրա լավ կողմերը : Այդպիսով նա ավելի քիչ կփորձի ձեր մեջ թերություններ ու սխալներ գտնել : Նման արդյունքի հասնելու համար , պետք է ավելի զգուշավորությամբ ճանաչել նրանց պահանջները :
9- խաղաղասեր ու միջնորդ տիպ
(Peacemaker- I am at peace)
Այս տիպի մարդիկ սիրում են խաղաղ ապրել և մարդկանց հետ հաշտություն կնքել : Սիրում են միջնորդ լինել և հենց իրենք լինեն հաշտության բերող անձը : Այս մարդիկ ճկուն ու համերաշխ են : Հեռու են մնում կռիվներից , բախումների ու վեճերից : Կարելի է ասել , որ վախենում են քաշքշուկներից : Նրանք նաև ծույլ են , դժվար են որոշումներ ընդունում , երկար ու երկար մտածում են , վերջն էլ սխալ որոշում են կայացնում : Հաշվի են առնում և հարգում բոլորի կարծիքը : Մյուսների կարծիքների մասին ավելի շատ տեղյակ են , քան սեփական կամքի ու ցանկությունների մասին : Լավ խորհրդականներ , ու միջնորդներ են : Ուժեղ դրդապատճառներ ունեն : Հիմնականում վերջին որոշում ընունողը այս տիպի մարդիկ չեն : Ունեն մի հետաքրքիր սովորություն ՝ ոչինչ չեն թալում , լավ աշխատակիցներ են , նաև ուշադիր ու համբերատար լսողներ : Օգնում են մյուսներին , բոլորի հետ համաձայն են , իրենց համար ավելի շատ կարևոր են կողմնակի հարցերը , քան գլխավորները :
Բնավորության ուժեղ գծերն են
Համեստ են , համբերատար , խաղաղասեր , հաշտվող , անկեղծ , մեծ սպասելիքներ չունեն , հույս են տալիս , սառնարյուն են ու իրատես :
Բնավորությն թույլ կողմերն են
Հետևորդ են , անտարբեր , ծույլ , անպատասխանատու , մոռացկոտ , անզգուշ , ինքնավստահ են ու համառ , չափից դուրս հանդուրժող :
Ինչպե՞ս վարվել նրանց հետ
Նախնական կապի ժամանակ , խնդիրներ չկա : Դուք խոսում եք , իսկ նրանք ընդունում են , սակայն այս խմբի հետ դժվար է արդյունքի ու եզրակացության հասնելը : Նրանց համար կարևոր չեն ձեր խոսքերը , մոռանում են ինչ են համաձայնել : Այս խմբի հետ խոսելիս , անպայման գրավոր համաձայնությունների եկեք : Գրանցեք ինչի մասին պայմանավորվում եք , որպեսզի հետագայում ձեր խոսքերի համար գրավոր փաստեր ունենաք :