Մի գավաթ անդորր 9 Դաստիարակում-Ծնողություն 2
Երեխաները ծնվում են ինչպես մաքուր սպիտակ թուղթ: Ինչ նրանց վրա գրես, այն էլ հետագայում կկարդացվի նրանց վարքերի մեջ: Ասել է Ա. Ադլերը : Կլինիկական հոգեբան ՝ Լինդա Մինասյանի մասնակցությամբ
3 – Ինչպե՞ս ուղղել երեխայի սխալը
Երեխաները մեր կյանքի շարունակությունն են, եթե ոչ մեր շարունակությունը։ Նրանք ծնվում են ինչպես մաքուր սպիտակ թուղթ: Ինչ նրանց վրա գրես, այն էլ հետագայում կկարդացվի նրանց վարքերի մեջ: Ասել է Ա. Ադլերը : Ըստ նրա տեսության, երեխաների վարքագծի, նրանց էության մեջ կան բնական սխալներ, բայց դա կազմում է նրանց վարքի միայն 12%-ը, իսկ 69%-ը նրանք ձեռք են բերում ծնողներից, հասարկության ազդեցությունը նրանց վրա ընդհամենը 18.5%-ն է: Բնական է , որ երեխան կարող է սխալներ թույլ տալ ՝ թե տնում թե դպրոցում և թե առհասարակ ամենուր
Երբեմն անհրաժեշտ է լինում որոշ սխալ արարքն ուղղելու համար , դիմել թեթև բարեփոխական քայլերի : Ինչպես ընդունված է ասել ՝ պատժել երեխային : Երեխայի պատիժը դա սահմանափակումների աստիճան է, որը թույլ է տալիս կարգավորել երեխայի վարքը, վերահսկել նրա գործողությունները, զգուշացնել նրան, որ շուրջը վտանգ կա: Ավելի մեծ տարիքում, երբ երեխայի մոտ ձևավորվում են խիղճը և բարոյական վարքը, պատիժը այլ բնույթ է կրում. մենք պատժում ենք որոշակի ու հստակ արարքի համար, այն արարքի համար, որը երեխան անգիտակցաբար է արել, իմանալով, որ դա անել չի կարելի:
Պատիժն ու խրախուսանքը կամ պարգևատրելը կատարվում են կողք-կողքի : Ի դեպ դրանց հարաբերակցությունը պետք է լինի մեկ ՝ հինգի դիմաց : Հինգ անգամ պարգատրելու դիմաց մեկ անգամ պատժել : Երեխան պետք է զգա , որ ծնողը կենտրոնացած է իր լավ արարքների վրա : Հակառակ դեպքում ՝ այսինքն երբ ուշադիր ենք , թե երբ է ինչ-որ սխալ քայլ անում , դա նշանակում է , որ ակամա նրա բացասական արարք է մեր ուշադրության կենտրոնում :
Եթե ծնողի և երեխայի միջև կա փոխադարձ հարգանք, ապա բավական է խիստ հայացք, և երեխան արդեն հասկանում է, որ վատ արարք է կատարել: Նա անկեղծ զղջում է, ընդունում է կատարածի մեղքը : Վատ վարքը առաջին անգամ կախնելը ավելի հեշտ է, քան այն հետագայում ամեն անգամ սաստելը:՛
Պատժելու մյուս տարբերակը կարող է լինել երեխային իր սիրած ինչ-որ բանից ՝ ուտելիքից , խաղից կամ զբոսնելուց զրկելը : Այսպիսի պատիժը նույնպես շատ կիրառելի է:
Երեխայի համար սահմաններ ճշտելով և նրա առջև սպասելիքներ դնելով , մենք նպատակ ունենք նրա մեջ զարգացնել պատասխանատվությունն ու կարգապահությունը : Այդպիսով նա սովորում է միաժամանակ հարգել օրենքները , հարգել մյուսների ցանկությունն ու կամքը ՝ նաև բարձր պահել իր արժանապատվությունը : Սահմանափակելիս նույիսկ երեխայի հետ մեր խոսելու ոճը չափազանց կարևոր է : Պետք է նրա հետ խոսենք լուրջ ու կտրուկ , բայց և մեր խոսքերում նա պիտի զգա բարյացակամություն : Պետք է համոզված լինի , որ մենք նրա բարին ենք կամենում և մեր սահմանները դրված չեն նրան նեղելու համար : Ի դեպ երեխայի համար սահմաններ ճշտելիս մեր նախադասությունները պետք է լինեն դրական : Օրինակ չենք ասում «Թույլ չեմ տալու բակում խաղաս» , այլ ասում ենք ՝ «Դասերդ ավարտելուց հետո , կարող ես բակում խաղալ» :
Հարգելի ծնողներ հիշեք , որ ձեր վճռակամությունը չափազանց կարևոր է : Ձեր ասածը պետք է օրենքի ուժ ունենա : Օրենք , որի հետ համաձայն չլինելու դեպքում , երեխան չի կարող լացով իրավունք վաստակել : Այդպիսով նա սովորում է , որ որևէ հարցում համաձայն չլինելու դեպքում , կարելի է այդ հարցի մասին խոսել և լուծում գտնել դրա համար : Լուծում , որն ամեն դեպքում լացը չէ :
Պատժելով երեխային` հարկավոր է անպայման բացատրել նրան , որ հատկապես ինչի համար է նա պատժվում: Պատիժը կայծակ չէ, որը հարվածում է որտեղ պատահի: Այն պետք է հստակ կապված լինի կատարած արարքի հետ: Դրա հետ մեկտեղ հարկավոր է ուշադիր լինել և ստուգել արաքի առկայության փաստը, օրինակ` պատիժ դպրոցում վատ սովորելու համար: Նախքան երեխայի գլխին բարկանալը , հարկավոր է պարզել` ինչու է առաջադիմությունը ցածր, վատ: Կապված է դա ծուլության, սովորելու հետաքրքրության բացակայության, դասարանցիների հետ հարաբերությունների խնդրի, ընտանեկան խնդրի հետ, , թե խոսքը գնում է երեխայի անընդունակ լինելու մասին, ինչ որ մի առարկայի հանդեպ: Օրինակ. կան երեխաներ, ովքեր շատ լավ շարադրություն են գրում, բայց ոչ մի կերպ չեն կարողանում բազմապատկման աղյուսակը սովորել: Հնարավոր է երեխան կարիք ունի ոչ թե պատժի, այլ օգնության:
Պատժելով հարկավոր է հիշել ՝նույն արարքի համար կրկնակի չեն պատժում: Եվ պետք չէ ավելորդ անգամ հիշեցնել,եթե դա այլևս չի կրկնվում, իսկ երեխան արդեն գիտակցել է իր սխալը և անկեղծորեն զղջացել է դրա համար : Պետք չէ երեխային անընդհատ հիշեցնել իր սխալ արարքի համար , քանի որ նա տեսնում է, որ ինքը զղջացել է, արել ամեն ինչ, որ քավի իր մեղքը, բայց նրան այդպես էլ չեն ներում: Հարց է առաջանում նրա մոտ. իսկ հարկավո՞ր էր արդյոք զղջալ, ինչ-որ քայլեր ձեռնարկել, չէ՞ որ միևնունն էր արդյունքը:
Պատիժը չպետք է վնասի երեխայի առողջությանը` ոչ ֆիզիկական, ոչ հոգեկան: Չի կարելի երեխային պատժել նրան սննդից զրկելով, հարվածելով, վատ խոսքեր ասելով, մեկ վատ արարքի համար կիրառեք մեկ պատիժ եւ խուսափեք երեխային հասարակական վայրերում պատժելուց: Պետք է հիշել, որ երեխային ոչ մի դեպքում չի կարելի պատժել քնից առաջ եւ հետո, կամ երբ նա հիվանդ է»:
Ծնողը պետք է իմանա պատիժը դա ոչ՛ վրեժ է, ոչ՛ վիրավորանք, ոչ՛ նվաստացում: Պատիժը դա դաս է, դաստիրակչական նպատակ: Աշխատեք այնպես անել, որ այդ դասը առավելագույն ձևով հասնի երեխային: Հիշե՛ք, հարգելի՛ ծնողներ, ինչ դաստիարակելու եք, այն էլ ստանալու եք :
Այս հարցում կարևոր է նաև երկու ծնողների համադրված դաստիարակումը : Երեխայի դաստիարակման հարցում , ծնողները պետք է լինեն միաձայն ու միակարծիք : Ոչ մեկի խոսքը չպետք է հակադրվի մյուսին : Հակառակ դեպքում , երեխան հայտնվում է անորոշ իրավիճակում :
Եթե ամեն անգամ, երբ «չի կարելի» ենք ասում երեխային, մի հսկայական զանգ հնչեր, արդյոք հնարավո՞ր կլիներ դիմանալ դրան։ Երեխաները, իրականում, չեն դիմանում, նրանք նեղանում են, զայրանում, գոռում, բողոքում և շատ հաճախ ավելի կամակոր դառնում։
Միանգամայն ակնհայտ է, որ չենք կարող թույլ տալ, որ երեխաները արհամարհեն մեր խոսքն ու կարծիքը : Իսկ ի՞նչ անել։ Մեր բառապաշարից դո՞ւրս նետենք «չի կարելի» արտահայտությունը: Իհարկե, ոչ։ Չէ՞ որ երեխաներն անփորձ են, անխոհեմ, շատ բան չգիտեն, և մենք պարտավոր ենք սովորեցնել նրանց:
Խնդիրը կայանում է նրանում , որ այդ «չի կարելի»-ն օգտագործում ենք ոչ թե երեխաների սխալներն ուղղելու կամ նրանց նախազգուշացնելու, այլ պարզապես մեր անհամբերությունն արտահայտելու համար։ Մենք այդ բառերն արտասանում ենք գրգռված, զայրույթով, կարծես հրաման ենք արձակում։ Մի պահ փորձենք կարեկցանքի ակնոցով նայել հարցին : Դուք ինչ կանեիք եթե ձեզ հետ այդ տոնով խոսեին :
Շատ ծնողներ հասկանում են դա, բայց ստեղծված վիճակից չեն կարողանում ելք գտնել: Շատ հաճախ նրանք զղջում են, որ չափազանց շատ են երեխային «չի կարելի» ասում, որոշում են իրենց փոքրիկի հետ այլ կերպ վարվել, բայց շուտով մոռանում են ու շարունակում են նույնը։ Սեփական բնավորությունը փոխելը հեշտ չէ, ահա թե ինչու պետք է ձգտել հասկանալ մի շարք կարևոր բաներ։
Ամենից առաջ պետք է հասկանալ, որ երեխան ամբողջովին իր ցանկությունների գերին է : Չի կարելի սպասել , որ կյանքի առաջին մի քանի տարիների ընթացքում երեխային հնարավոր է սովորեցնել կամավոր հրաժարվել որևէ բանից և հետաձգել իր ցանկությունը։ Ճիշտ նույն կերպ չի կարելի հուսալ, որ նրանք մեր առաջին իսկ բացատրությունից հետո կհասկանան մեր դասերը։
Երկրորդ՝ եթե երեխային ինչ-որ հարցում պետք է մերժել, դա պետք է անել բարեկամաբար։ Նրա թույլ տված սխալն, իհարկե, պետք է ուղղել, բայց ցանկացած պարագայում պետք է պահպանել բարեկամական հարաբերությունները և չվիրավորել նրա մարդկային արժանապատվությունը։
Երրորդ՝ «չի կարելի» արտահայտության սխալ օգտագործումը արգելակում է միայն երեխայի վարքը, բայց չի վերացնում նրա ցանկությունը։ Եթե նույնիսկ մեզ հաջողվում է արգելել, որպեսզի երեխաներն ինչ-որ բան անեն, ավելի խելամիտ կլինի ուղղել կամ փոխել այդ գործողությունը կատարելու նրա ցանկությունը։ Բայց ինչպե՞ս։ Գլխավորապես մեղմ, հանգիստ ու համբերատար գործողությունների օգնությամբ՝ բացատրելով, թե ինչու չի կարելի կամ չարժե անել այն, ինչը դուք արգելում եք:
Եթե մենք փորձենք երեխաների հետ հաճախակի այդպես վարվել, անպայման կվարձատրվենք՝ եթե ոչ միանգամից, ապա գոնե որոշ ժամանակ անց :
Պետք է նրան մի քանի հարցեր տալ, որպեսզի նա գիտակցի իր սխալը.
1. Ի՞նչ արեցիր:
2. Դա ճի՞շտ էր, թե՞ սխալ:
3. Ինչպե՞ս պետք է անեիր:
4. Հաջորդ անգամ ինչպե՞ս կվարվես այս իրավիճակում:
5. Ինչպիսի՞ն կլինի արդարացի պատիժը, եթե կրկնես նույնը: