Թրամփը կարող է կործանել համաշխարհային տնտեսությունը․ CNN
https://parstoday.ir/hy/news/world-i234834
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է ստիպել Դաշնային պահուստային համակարգի (ԱՄՆ կենտրոնական բանկի) նախագահ Ջերոմ Փաուելին հրաժարական տալ, ինչն էլ իր հերթին կարող է ճգնաժամ առաջացնել համաշխարհային տնտեսությունում։ Նման տեսակետ է հայտնել CNN հեռուստաալիքը։
(last modified 2025-07-17T15:45:38+00:00 )
Հուլիս 17, 2025 19:15 Asia/Tehran
  • Թրամփը կարող է կործանել համաշխարհային տնտեսությունը․ CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է ստիպել Դաշնային պահուստային համակարգի (ԱՄՆ կենտրոնական բանկի) նախագահ Ջերոմ Փաուելին հրաժարական տալ, ինչն էլ իր հերթին կարող է ճգնաժամ առաջացնել համաշխարհային տնտեսությունում։ Նման տեսակետ է հայտնել CNN հեռուստաալիքը։

Նրա գնահատմամբ՝ դա կարող է տեղի ունենալ համաշխարհային ֆինանսական շուկաների փլուզման և Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) բազային տոկոսադրույքի իջեցման հետևանքով։ Թրամփի կարծիքով՝ ամերիկյան տնտեսությունը կարիք ունի տոկոսադրույքի իջեցման, իսկ ֆինանսական կարգավորիչը դիտավորյալ չի անում դա, որպեսզի ԱՄՆ կառավարության փոխառությունների ծախսերը մնան բարձր մակարդակի վրա։

Փաուելի հիպոթետիկ վաղաժամ հեռացումից հետո Դաշնային պահուստային համակարգի նոր ղեկավար կնշանակվի, որն ըստ հեռուստաալիքի որոշումներ կընդունի Սպիտակ տան թելադրանքով։ Թրամփի վարչակազմի նման քայլը կվնասի ԱՄՆ-ի հեղինակությանը և կառաջացնի ներդրողների վստահության անկում, գրել է CNN-ը։

Թրամփը նախկինում բազմիցս կոշտ քննադատություններ է հնչեցրել Փաուելի հասցեին և չի բացառել, որ կարող է պահանջել նրա հեռացումը։ Նա համարել է Փաուելի ինքնակամ հեռանալը քիչ հավանական, բայց միաժամանակ նշել է, որ «նա ստիպված կլինի հեռանալ խարդախության պատճառով», որի հետաքննությունը «արդեն ընթացքի մեջ է»։