Իրանը աշխարհի 20 լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում է
https://parstoday.ir/hy/news/iran-i234794
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության վերջին զեկույցում նշված է, որ Իրանը 2025 թվականի առաջին եռամսյակում եղել է աշխարհի լավագույն 20 զբոսաշրջային ուղղությունների շարքում։
(last modified 2025-07-16T13:10:07+00:00 )
Հուլիս 16, 2025 16:40 Asia/Tehran
  • Իրանը աշխարհի 20 լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում է

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության վերջին զեկույցում նշված է, որ Իրանը 2025 թվականի առաջին եռամսյակում եղել է աշխարհի լավագույն 20 զբոսաշրջային ուղղությունների շարքում։

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարարության զբոսաշրջության փոխնախարար Անուշիրվան Մոհսենի-Բանդփային նշել է. «ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության նոր զեկույցի համաձայն՝ Իրանը 2025 թվականի առաջին եռամսյակում եղել է աշխարհի 20 լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում»։ 
Pars Today-ի փոխանցմամբ՝ Մոհսենի Բանդփային նշել է. «Ըստ այդ տվյալների՝ Իրանը գրանցել է լավագույն տարածաշրջանային ցուցանիշները միջազգային զբոսաշրջիկներ ներգրավելու հարցում և դարձել  կայունության, գրավչության և ուղղությունների բազմազանության մոդել»։
Նա հավելել է. «Այս դիրքորոշումը ոչ միայն Իրանի իրական զբոսաշրջային կարողությունների նշան է, այլև խելամիտ քաղաքականության մշակման, մասնավոր հատվածի համագործակցության, ենթակառուցվածքների զարգացման և աշխարհում Իրանի իրական դեմքի ճիշտ ներկայացման վկայություն»։ 
Իրանը մի երկիր է, որն ունի իր ուրույն գեղեցկությունը՝ յուրաքանչյուր եղանակին։ Իր գեղեցիկ լողափերով, փարթամ լեռներով, չորս եղանակով,  պատմական վայրերով և հարուստ մշակույթն ու քաղաքակրթությունը ցույց տվող հնագույն արտեֆակտներով, Իրանը կգրավի աշխարհի յուրաքանչյուր անկյունում գտնվող յուրաքանչյուր զբոսաշրջիկի։ 
Ստորև ներկայացված են Իրանի տեսարժան վայրերի լուսանկարները։

Պերսեպոլիս, Ֆարս նահանգ

 

Աստղերի հովիտ, Ղեշմ կղզի

 

Չողա Զանբիլ Զիկկուրատ, Խուզեստան նահանգ

 

Բաբաք ամրոց, Արևելյան Ատրպատական նահանգ

 

 Նասիր օլ-Մոլք մզկիթ, Շիրազ

 

Անզալի  ջրաճահիճ, Իրանի հյուսիս

 

 Նաղշե Ջահան հրապարակ, Սպահան

 

Շուշթարի պատմական ջրային կառույցներ, Խուզեստան նահանգ

 

Ռուդխան ամրոց, Գիլան նահանգ

 

Քաթալեխոր քարանձավ, Զանջան նահանգ