Ինչո՞ւ են սիոնիստները պահանջում դադարեցնել Grok AI Chatbot- աշխատանքը
https://parstoday.ir/hy/news/world-i234768
Գազայում Իսրայելի հանցագործությունների և հումանիտար ճգնաժամ ստեղծելու պատճառով հանրային արձագանքի ֆոնին, Իլոն Մասկի xAI ընկերության Grok AI Chatbot-ը դարձել է տարաձայնությունների առարկա։ Այս չաթբոտն ակտիվ է X սոցիալական ցանցում և ճիշտ ու չգրաքննված պատասխաններ է տալիս Իսրայելի քաղաքականության վերաբերյալ օգտատերերի հարցերին։ Դա զայրացրել է սիոնիստական կառույցներին և Թել Ավիվի հետ կապված լոբբիներին։
(last modified 2025-07-16T06:45:37+00:00 )
Հուլիս 16, 2025 10:15 Asia/Tehran
  • Ինչո՞ւ են սիոնիստները պահանջում դադարեցնել Grok AI Chatbot- աշխատանքը

Գազայում Իսրայելի հանցագործությունների և հումանիտար ճգնաժամ ստեղծելու պատճառով հանրային արձագանքի ֆոնին, Իլոն Մասկի xAI ընկերության Grok AI Chatbot-ը դարձել է տարաձայնությունների առարկա։ Այս չաթբոտն ակտիվ է X սոցիալական ցանցում և ճիշտ ու չգրաքննված պատասխաններ է տալիս Իսրայելի քաղաքականության վերաբերյալ օգտատերերի հարցերին։ Դա զայրացրել է սիոնիստական կառույցներին և Թել Ավիվի հետ կապված լոբբիներին։

Հատկապես այն արձագանքների հրապարակումից հետո, որոնք վերաբերում էին ամերիկյան ներքին քաղաքականության մեջ Իսրայելի ազդեցիկ դերին և այն համեմատում   «վերահսկող մակաբույծի» հետ, մի շարք խմբեր, ինչպիսին է Հակադիֆամացիոն լիգան (ADL), կոչ են արել  վերահսկել կամ դադարեցնել այս ծրագրի աշխատանքը։ 

Նյու Յորքի քաղաքապետի թեկնածու Զահրան Մամդանիի խոսքով՝ այս զայրույթի հիմնական պատճառն այն է, որ Grok 4-ը համարձակվել է պարզ և անմիջական լեզվով բացատրել ամերիկյան քաղաքականության նկատմամբ Իսրայելի վերահսկողության կառուցվածքը։

Սիոնիզմի քննադատները պնդում են, որ Grok AI Chatbot-ը գրաքննելու փորձը Իսրայելի մասին հասարակական բացասական կարծիքը վերահսկելու ավելի լայն նախագծի մի մասն է, որը վերջին օրերին ավելի ու ավելի է սրվել Գազայում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների պատճառով։ Նրանց կարծիքով, ծրագիրը ներկայացրել է միայն այն ճշմարտությունները, որոնք տարիներ շարունակ գրաքննության էին ենթարկվել պաշտոնական հարթակներում։