Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը ապաշրջափակման հարցում ու աջակցություն հայտնում ՀՀ-ին
https://parstoday.ir/hy/news/armenia-i234828-Իրանը_վերահաստատում_է_իր_դիրքորոշումը_ապաշրջափակման_հարցում_ու_աջակցություն_հայտնում_ՀՀ_ին
Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը ապաշրջափակման հարցում և աջակցություն հայտնում Հայաստանի դիրքորոշմանը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հուլիս 17, 2025 14:10 Asia/Tehran
  • Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը ապաշրջափակման հարցում ու աջակցություն հայտնում ՀՀ-ին

Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը ապաշրջափակման հարցում և աջակցություն հայտնում Հայաստանի դիրքորոշմանը:

Այս մասին այսօր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։

Հեռախոսազրույցի ընթացքում Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ հիմնված տարածաքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության վրա։

«Քննարկվել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչի շրջանակներում Ահմադիանը ու Գրիգորյանը կարևորել են տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման հրամայականը»,– ասված է հաղորդագրությունում:

Զրուցակիցները քննարկել են  Իրան -Հայաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր:

ՀՀ ԱԽ քարտուղարը նաև ցավակցություն է հայտնել  12-օրյա պատերազմի արդյունքում զոհվածների ընտանիքի անդամներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: