Մայիս 25, 2020 12:18 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԱՄՆ-ը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման ըթնացքում կոպիտ քաղաքականություն է վարել Չինաստանի նկատմամբ՝ առևտրական, քաղաքական և անվտանգության ոլորտներում:

Վաշինգտոնը միջամտում է նաև Չիանստանի ներքին հարցերին, իր նպատակներին հասնելու համար օգտվելով տարբեր միջոցներից: Այս շրջանակում, Թրամփի կառավարությունը վերջերս սպառնացել է, որ պատժամիջոցներ կսահմանի Պեկինի դեմ: Սպիտակ տունը հայտարարել է, որ Հոնկոնգում ազգային անվտանգության նոր օրենքի վավերացումը կարող է հանգեցնել Պեկինի դեմ Միացյալ Նահնագների կողմից նոր պատժամիջոցների սահմանմանը:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության  խորհրդական Ռոբերթ Օ՛Բրայանն ասել է. «Ըստ երևույթին, Չինաստանի կառավարությունը, հաստատելով անվտանգության նոր օրենք, իր վերահսկողությունը կսահմանի Հոնկոնգի վրա»:

Իսկ Մայք Պոմպեոն հայտարարել է, որ այդ դեպքում Հոնկոնգի անկախությունը կվտանգվի և ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի Չինաստանի դեմ:

Չինաստանի կառավարությունը, Հոնկոնգի հարցերին արտաքին միջամտությունները և ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով, նպատակ ունի հաստատել ազգային անվտանգության նոր օրինագիծ, խստացնելով ցույցերի վերաբերյալ օրենքները:

Ամերիկյան պաշտոնյաները նշել են, որ այդ քայլով Չինաստանն ամբողջովոին իր վերահսկողության տակ կառնի Հոնկոնգը: Թրամփի կառավարությունը հայտարարել է, որ մյուս կողմից, այդ որոշումը կարող է վտանգել ԱՄՆ-ի տնտեսական շահերին, որպես համաշխարհային տնտեսության խոշոր բևեռի:

Այդուհանդերձ, թվում է, որ ԱՄՆ-ի մտահոգությունն ավելի շատ ոչ միայն Հոնկոնգում, այլ Ասիայի արևելքում  ու Օվկիանիայում  Չինաստանի ազդեցության ամրապնդումն է: Ամերիկացի պաշտոնյաները, դա կանխելու համար, իրենց դաշնակիցներին ստիպում են կրճատել համագործակցություննրը Չիանստանի հետ, հատկապես  առևտրատնտեսական ոլորտում:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ եթե Ավստրալիայի Վիկտորիա նահանգի դաշնային կառավարությունը չդադարեցնի Չինաստանի հետ «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծի համատեղ գործադրումը, Վաշինգտոնը կդադարեցնի Կանբերրայի հետ տեղեկատվական համագործակցությունը

«Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագիծը խոշոր նածագիծ է, որի միջոցով Չինաստանը միանում է  Աֆրիկային,  Ասիային ու Եվրոպային:

Մյուս կողմից, ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, թե Չիանստանը մեղավոր է կորոնավիորւսի տարածման հարցում, քննադատության են արժանացել Պեկինի կողմից:

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վանգ Յին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ու Չինաստանը կանգնած են սառը պատերազմի շեմին, իսկ Վաշինգտոնը սպասում է, որ Պեկինը հատուցում վճարի կորոնավիրուսի հասցրած վնասների համար:

Ենթադրվում է, որ ԱՄՆ-Չիանստան հհարաբերութունների լարվածությունն առաջիկայում կթևակոխի նոր փուլ և որքան Միացյալ Նահանգները մոտենա նախագահական ընտրություննրին, լարվածությունն ավելի կխորանա:

Պիտակ