Իրանը և Չինաստանը սկսել են բանակցություններ Արևելք-Արևմուտք երկաթուղային կապի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i239358-Իրանը_և_Չինաստանը_սկսել_են_բանակցություններ_Արևելք_Արևմուտք_երկաթուղային_կապի_վերաբերյալ
Pars Today - Չինաստան-Եվրոպա երկաթուղային կապի երկրորդ միջազգային հանդիպման շրջանակներում, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը երկուշաբթի օրը հայտարարեց Սարախս-Չեշմե Սորայա էլեկտրական գծի ստեղծման նախնական բանակցությունների մեկնարկի մասին։
(last modified 2026-05-12T08:26:32+00:00 )
Նոյեմբեր 18, 2025 05:54 Asia/Tehran
  • Իրանը և Չինաստանը սկսել են բանակցություններ Արևելք-Արևմուտք երկաթուղային կապի վերաբերյալ

Pars Today - Չինաստան-Եվրոպա երկաթուղային կապի երկրորդ միջազգային հանդիպման շրջանակներում, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը երկուշաբթի օրը հայտարարեց Սարախս-Չեշմե Սորայա էլեկտրական գծի ստեղծման նախնական բանակցությունների մեկնարկի մասին։

Չինաստան-Եվրոպա երկաթուղային կապի երկրորդ միջազգային հանդիպմանը մասնակցելու համար Չինաստան կատարած այցի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը հայտարարեց երկու երկրների միջև Սարախս-Չեշմե Սորայա էլեկտրական երկաթուղային երթուղու զարգացման վերաբերյալ նախնական բանակցությունների անցկացման մասին և, անդրադառնալով Իրանի ռազմավարական դիրքին, ասաց. «Հաշվի առնելով Իրանի աշխարհաքաղաքական և տարանցիկ դիրքը, այս ֆորումում ներկայացված զեկույցներն ու բանակցությունները, անկասկած, զգալի ազդեցություն կունենան ապագա համագործակցության վրա»։ Սադեղը ընդգծեց Իրանի դերը որպես Արևելքի և Արևմուտքի միջև կապող օղակ և նշեց. «Հաշվի առնելով Չինաստանի երկաթուղային փոխանակման մեծ ծավալը և հուսալի երթուղիների անհրաժեշտությունը, Իրանը կարող է լինել Արևելք-Արևմուտք երկաթուղային ճանապարհով ապրանքների Եվրոպա մուտք գործելու դարպասը»։
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հավելել է. «Այս համաժողովի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ բազմակողմ և երկկողմ հանդիպումներ, օրակարգում են նաև այցելություններ Չինաստանի ենթակառուցվածքներ»։