Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը տարբեր մակարդակներում. ԱԳ նախարար
https://parstoday.ir/hy/news/world-i239402-Թուրքիան_շարունակում_է_Հայաստանի_հետ_երկխոսությունը_տարբեր_մակարդակներում._ԱԳ_նախարար
Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը տարբեր մակարդակներում։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
(last modified 2025-11-18T15:05:52+00:00 )
Նոյեմբեր 18, 2025 18:35 Asia/Tehran
  • Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը տարբեր մակարդակներում. ԱԳ նախարար

Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը տարբեր մակարդակներում։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

Նրա խոսքով՝ հարաբերությունների կարգավորման հարցում Երևանը բաց դիրքորոշում է ցուցաբերում։

«Մենք անկեղծորեն համատեղ աշխատանք ենք կատարում կոնկրետ քայլերի ուղղությամբ, որոնք կարող են ձեռնարկվել։ Թուրքիան շարունակում է ձգտել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը և տարածաշրջանում ընդհանուր բարգավաճման գոտու ստեղծմանը», - հավելել է Ֆիդանը։

Հիշեցնենք, որ այս օրերին Թուրքիայում է գտնվում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ։ ՀՀ պատգամավորները մասնակցում են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին: