Իրանի և Հայաստանի միջև խոր քաղաքակրթական կապեր կան. ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ
https://parstoday.ir/hy/news/iran-i239392-Իրանի_և_Հայաստանի_միջև_խոր_քաղաքակրթական_կապեր_կան._ԵՊՀ_Իրանագիտության_ամբիոնի_վարիչ
Երևանի պետական ​​համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչը «Իրանագետներ, հնարավորություններ և ներուժ» խորագրով կլոր սեղան հանդիպման ժամանակ ընդգծելով Իրանի և Հայաստանի միջև խոր քաղաքակրթական արմատները, ասել է.-«Իրանն ու Հայաստանը խոր քաղաքակրթական կապեր ունեն»։
(last modified 2025-11-18T14:55:35+00:00 )
Նոյեմբեր 18, 2025 17:39 Asia/Tehran
  • Իրանի և Հայաստանի միջև խոր քաղաքակրթական կապեր կան. ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ

Երևանի պետական ​​համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչը «Իրանագետներ, հնարավորություններ և ներուժ» խորագրով կլոր սեղան հանդիպման ժամանակ ընդգծելով Իրանի և Հայաստանի միջև խոր քաղաքակրթական արմատները, ասել է.-«Իրանն ու Հայաստանը խոր քաղաքակրթական կապեր ունեն»։

Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վարդան Ոսկանյանը անդրադառնալով երկու ազգերի ընդհանուր մշակութային պատմությանը, նշել է, որ հայերը իրանական մշակույթը չեն համարում օտար և իրենց համարում են այս քաղաքակրթական ժառանգության մի մասը։

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ չնայած կրոնի և լեզվի տարբերություններին, Իրանն ու Հայաստանը պատմական և քաղաքակրթական համատեքստում ունեն շատ ընդհանրություններ, որոնք պետք է ճանաչվեն և ներկայացվեն։ Ոսկանյանը շատ կարևոր է համարել իրանագետների դերը Իրանի իրական դեմքը ներկայացնելու գործում և ասել է, որ իրանագիտությունը Հայաստանում ավելի քան մեկ դարվա պատմություն ունի,  և  հայերը այս ոլորտում ակտիվ են եղել 19-րդ դարից ի վեր։

Վարդան Ոսկանյան

Անդրադառնալով երկու ազգերի միջև խաղաղ համակեցության պատմությանը՝ Երևանի պետական ​​համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչը հավելել է,-«Որոշ պատմական ժամանակաշրջաններում որոշ աշխատություններում կամ պատմություններում սխալ պատկեր է ներկայացվել  հայերից, որը պահանջում է վերանայում և ուղղում: Նա ընդգծել է, որ Իրանի դեմ մեդիա պատերազմների և աղավաղումների պայմաններում աշխարհին պետք է Իրանից ներկայացվի  ճշգրիտ, արդար և փաստաթղթավորված պատկեր»:

Ոսկանյանը նաև Իրանը համարել է մշակութային և քաղաքակրթական բազմազանության երկիր, որտեղ տարբեր էթնիկ խմբերի և կրոնների նկատմամբ հանդուրժողականության և աջակցության երկարամյա ավանդույթը շարունակվել է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: