-
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Հունիս 03, 2024 12:57Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարիչաշվիլիի հետ:
-
Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է
Հունիս 03, 2024 12:16ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին տեղեկատվությունը։
-
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարը
Հունիս 03, 2024 12:14Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում մայիսի 31-ին Չինաստանի Շանհայ քաղաքից Երևան է հասել առաջին բեռնատարն՝ անցնելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով։ Չինաստանից Հայաստան բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր։
-
Հուսով ենք՝ Երևանը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները. Թասմաղամբետով
Հունիս 03, 2024 12:11Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հույս ունի, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Այս մասին Ալմաթիում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը, գրում է ՏԱՍՍ-ը:
-
Սրբազանը պետք է խնդրի ու պահանջի Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից՝ դուրս գալ քաղաքականությունից․ Մարուքյան
Հունիս 03, 2024 08:38Պետք է գործող իշխանությանը զրկել միակ գործիքի օգտագործումից, որն արդեն 6 տարի է նախկին նախագահների կամ նրանց մտերիմների իշխանության վերադարձի թեզն է դարձել։ Այս մասին իր յութուբյան էջում տեղադրած տեսանյութում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
-
Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերել զսպվածություն և հարգել մարդկանց իրավունքը. Լեմկինի ինստիտուտ
Հունիս 03, 2024 08:30Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն անդրադարձել է Հայաստանում սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի գործողություններին՝ հայտարարելով, որ աջակցում է խաղաղ բողոքի ցույց անելու իրավունքին:
-
Հայաստանը կմիանա Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց
Հունիս 03, 2024 07:58Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի՝ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին միանալու նախագիծը վավերացնելուն:
-
Միջազգայնորեն ճանաչված սահմանները առանց դաշնակիցների և բանակի չեն պաշտպանի ՀՀ-ն. Իգիթյան
Հունիս 03, 2024 06:26Միջազգայնորեն ճանաչված սահմաններն ինքնին չեն կարող պաշտպանել պատերազմից և ագրեսորների ներխուժումից, և դրա բազմաթիվ օրինակներ կան։ Այս մասին «Աբովյան թայմ»-ի եթերում հայտարարել է կովկասագետ, «Հայկական նախագիծ» գիտակրթական կազմակերպության համահիմնադիր Կարեն Իգիթյանը։
-
Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում
Հունիս 02, 2024 15:01Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը հայտարարել է, որ ՀԱՊԿ–ում իր անդամությունը սառեցնելու Հայաստանի որոշումը չի կարող լրջորեն խախտել այդ կառույցի աշխատանքը, սակայն, կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում։
-
Իրանին հրավիրել են մասնակցել Երևանյան երաժշտական փառատոնին
Հունիս 02, 2024 14:38Երևանյան երաժշտական փառատոնի տնօրեն տիկին Հասմիկ Մովսիսյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային հարցերով կցորդի հետ հանդիպման ժամանակ իրանական երաժշտական խմբերին հրավիրել է մասնակցել այս փառատոնին։