-
Արաղչի. Կասպից ծովը Իրանի համար նույնքան կարևոր է, որքան Պարսից ծոցը. տարածաշրջանային համագործակցության զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն է
Նոյեմբեր 18, 2025 09:14Pars Today - Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ մերձկասպյան երկրների հետ բազմակողմանի հարաբերությունների ընդլայնումը և տարածաշրջանի տնտեսական, էներգետիկ և զբոսաշրջային ներուժի օգտագործումը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից են։
-
Իրանը և Չինաստանը սկսել են բանակցություններ Արևելք-Արևմուտք երկաթուղային կապի վերաբերյալ
Նոյեմբեր 18, 2025 05:54Pars Today - Չինաստան-Եվրոպա երկաթուղային կապի երկրորդ միջազգային հանդիպման շրջանակներում, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը երկուշաբթի օրը հայտարարեց Սարախս-Չեշմե Սորայա էլեկտրական գծի ստեղծման նախնական բանակցությունների մեկնարկի մասին։
-
Իրանի բարձրաստիճան դիվանագետ. Արևմուտքը պատրաստ չէ բանակցությունների / Ձգանի մեխանիզմի բացասական հետևանքները վերահսկվում են
Նոյեմբեր 17, 2025 14:15Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին նշել է, որ արևմտյան երկրները դեռևս «պատրաստ չեն իրական բանակցություններ սկսելու», ընդգծելով, որ Իրանը միշտ հետևել է երկխոսության և կառուցողական ներգրավվածության մոտեցմանը և չի լքել բանակցությունների սեղանը։ Այս մասին նա ասել է ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում անցկացվող «Միջազգային իրավունքը ագրեսիայի, ոտնձգության և պաշտպանություն ներքո» համաժողովի շրջանակներում։
-
Գեներալ-մայոր Հասանզադե. Իրանի հրթիռային հզորությունը անվերահսկելի է
Նոյեմբեր 17, 2025 13:17Pars Today – Մեծ Թեհրանի ԻՀՊԿ հրամանատար գեներալ-մայոր Հասան Հասանզադեն երկուշաբթի օրը հայտարարեց, որ «12-օրյա սրբազան պաշտպանության» (Իրանի դեմ Իսրայելի պարտադրված պատերազմի) ժամանակ թշնամիները կարծում էին, որ կարող են ոչնչացնել Իրանի հրթիռները, բայց «Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռային հզորությունը անվերահսկելի է և չի տեղավորվում թշնամիների հաշվարկներում»։
-
Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստից առաջ
Նոյեմբեր 17, 2025 13:04Ռուսաստանի ԱԳՆ հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Սեյեդ Աբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, իմչպես նաև Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը։
-
Իրանը դատապարտում է սիոնիստական ռեժիմի հանցագործությունները օկուպացված Պաղեստինում
Նոյեմբեր 17, 2025 13:00Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, դատապարտելով սիոնիստական ռեժիմի շարունակական հանցագործությունները Գազայում և Արևմտյան ափին, ընդգծել է, որ այսօր Պաղեստինում տեղի ունեցողը Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստական գաղութային ոչնչացման քաղաքականության շարունակությունն է։
-
Շիրազում մեկնարկել է իրանագետների միջազգային համաժողովը՝ Հայաստանի մասնակցությամբ
Նոյեմբեր 17, 2025 12:51Այսօր՝ երկուշաբթի, Իրանի հարավում գտնվող Շիրազի համալսարանի «Ֆաջր» դահլիճում մեկնարկել է իրանագետների միջազգային համաժողովը, որին մասնակցել են ավելի քան 50 հետազոտողներ 21 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։
-
Իրանը սկսել է տեղումնաբեր ամպեր բերելու գործողություններ իրականացնել
Նոյեմբեր 17, 2025 07:22Իրանում, որտեղ գրանցվել է վերջին տարիների ամենածանր երաշտը, տեղումնաբեր ամպեր բերելու աշխատանքներ են սկսվել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
-
Պատմական կովկասյան ճանապարհի վերածնունդը՝ իրանական տարանցման նոր հնարավորություն
Նոյեմբեր 17, 2025 07:00Հարավային Կովկասում վերջին զարգացումների արդյունքում Իրանի հյուսիս-արևմուտքը կրկին հյտնվել է ուշադրության կենտրոնում։
-
Արաղչի. Աշխարհը գտնվում է անօրինականության վտանգավոր ճանապարհին / Իրանը օրենքի վրա հիմնված կարգի պաշտպան է
Նոյեմբեր 16, 2025 13:18Թեհրանում «Միջազգային իրավունքը ագրեսիայի, խախտման և պաշտպանության ներքո» թեմայով միջազգային կոնֆերանսում Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին զգուշացրել է մեծ տերությունների կողմից միջազգային իրավունքի անտեսման աճող միտման մասին և ընդգծել, որ աշխարհը գտնվում է «ուժի վրա հիմնված կարգի» վտանգավոր ճանապարհին: