Իրանը սկսել է տեղումնաբեր ամպեր բերելու գործողություններ իրականացնել
https://parstoday.ir/hy/news/iran-i239336-Իրանը_սկսել_է_տեղումնաբեր_ամպեր_բերելու_գործողություններ_իրականացնել
Իրանում, որտեղ գրանցվել է վերջին տարիների ամենածանր երաշտը, տեղումնաբեր ամպեր բերելու աշխատանքներ են սկսվել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2025 07:22 Asia/Tehran
  • Իրանը սկսել է տեղումնաբեր ամպեր բերելու գործողություններ իրականացնել

Իրանում, որտեղ գրանցվել է վերջին տարիների ամենածանր երաշտը, տեղումնաբեր ամպեր բերելու աշխատանքներ են սկսվել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

IRNA գործակալության տվյալներով՝ առաջին անգամ նման գործողություն իրականացվել է Ուրմիա լճի տարածքում (Իրանի ամենամեծ լիճը), որը երկարատև երաշտի պատճառով զգալի ցամաքել և վերածվել է աղե անապատի։

Հաղորդվում է, որ Ուրմիա լճի ջրի մակարդակը բարձրացնելու գործողությունները կշարունակվեն նաև այլ նահանգներում: Հետագա գործողությունները նախատեսվում է իրականացնել Արևելյան և Արևմտյան Ադրբեջանի նահանգներում։

Ավելի վաղ Իրանի օդերևութաբանական ծառայությունը հայտարարել էր, որ երկրում դիտվում է վերջին 50 տարվա ամենաչոր աշունը: Տեղումների մակարդակը երկարաժամկետ միջինի համեմատ նվազել է 89%-ով։