-
Նոր քայլ Թեհրան-Մադրիդ հարաբերություններում՝ առևտրային համագործակցության և համատեղ ներդրումների զարգացման համար
Մայիս 27, 2026 11:15Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է զարգացնել առևտրային հարաբերությունները, համատեղ ներդրումները, տեխնոլոգիաների փոխանցումն իսպանիայի հետ և առևտրային պատվիրակություններ ուղարկել այդ երկիր։
-
Արաբական ԶԼՄ-ներն անդրադարձել են տարածաշրջանում ԱՄՆ-ի անկման մասին ԻԻՀ առաջնորդի ուղերձին
Մայիս 27, 2026 10:07Արաբական ԶԼՄ-ներն անդրադարձել են տարածաշրջանում ԱՄՆ-ի անկման և ժամանակի անշրջելիության մասին ԻԻՀ առաջնորդի ուղերձին։
-
Փեզեշքյան. Ղորբան տոնն ազատության և ժամանակի փարավոններից չվախենալու ուղերձ է պարունակում
Մայիս 27, 2026 09:43ԻԻՀ նախագահն ասել է, որ Ղորբան տոնն Ամենակարողին նվիրվածության, զոհաբերության և հնազանդության փառահեղ դրսևորում է, հավելելով, որ այս տոնը կարևոր դեր ունի սպառնալիքների և հարձակումների դեմ Իրանի ժողովրդի կայունության ամրապնդման գործում։
-
Իրան. ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտումը անպատասխան չի մնա
Մայիս 26, 2026 16:58Դատապարտելով ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտումը՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը անպատասխան չի թողնի որևէ ագրեսիայի գործողություն և չի տատանվի պաշտպանել երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։
-
Բաղայի. ԱՄՆ-ն փորձարկել է հրթիռը Լամերդի բնակելի տարածքի դեմ
Մայիս 26, 2026 16:15Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ֆարս նահանգի Լամերդ քաղաքի բնակելի թաղամասի և մարզադահլիճի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառել է հրթիռ, որը արձակվել է դրա ավերման ուժը փորձարկելու նպատակով: Հարձակման արդյունքում զոհվել է 24 մարդ և վիրավորվել՝ ավելի քան 130-ը։
-
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս. F-35 կործանիչին և մի քանի ԱԹՍ-ների ստիպել ենք լքել իրանական օդային տարածքը
Մայիս 26, 2026 13:53ԻՀՊԿ հայտարարել է, որ խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ), ինչպես նաև ստիպել է F-35 կործանիչին ու RQ-4 անօդաչուին լքել իրանական օդային տարածքը։
-
Հեղափոխության առաջնորդի Հաջի ուխտագնացության ուղերձը. Ամերիկայից և Իսրայելից զերծ մնալը կշարունակվի Հաջի շրջանից այն կողմ
Մայիս 26, 2026 12:21Իսլամական հեղափոխության առաջնորդն, ընդգծելով «Ալլահ Աքբար»-ի (Մեծ է Աստված) դերը Իրանի ազգի և Դիմադրության ճակատի հաղթանակներում, Հաջի ուխտագնացությունը բնութագրել է որպես միաստվածային կյանքին մշտական դարձի և համաշխարհային կայսերապաշտության դեմ դիմադրության հնարավորություն։
-
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար. Նահանջ չի լինելու
Մայիս 26, 2026 09:59Pars Today - Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Իրանի ժողովրդին ուղղված ուղերձում ընդգծել է, որ հանձնվել կամ նահանջ չի լինելու և գրել է. «Միասնության ու համախմբվածության դաշտը պայքարի մեկ այլ դաշտ է»։
-
Փեզեշքիան. Իրանը ոչ մի դեպքում չի հանձնվի ճնշմանը
Մայիս 25, 2026 16:30Pars Today - Իրանի նախագահն ընդգծել է. -Իրանը ոչ մի դեպքում չի հանձնվի ճնշմանը և չափազանց պահանջներին։
-
Բաղայի. Իրանի ուժը երաշխիք է, որ ԱՄՆ-ն հավատարիմ կմնա հնարավոր փոխըմբռնմանը
Մայիս 25, 2026 16:03Pars Today - Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է. «ԱՄՆ-ի կողմից բանակցություններում հնարավոր փոխըմբռնմանը հավատարիմ մնալու երաշխիքը հիմնված է մեր ուժի և այն դասի վրա, որը մեր ազգը տվել է ագրեսորներին»։