-
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը ծանոթացել է Շվեյցարիայի տրանսպորտային ենթակառուցվածքների հետ
Փետրվար 14, 2025 13:11ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը, ով Ցամաքային տրանսպորտի կոմիտեի 87-րդ տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, հինգշաբթի օրը մեկնել է Ժնև, ծանոթացել է Շվեյցարիայի որոշ ենթակառուցվածքների, ճանապարհների, հանգստի գոտիների և ճանապարհային կառույցների հետ:
-
Իրանը կոչ է արել ամրապնդել D8-ի շրջանակում տնտեսական համագործակցությունը
Փետրվար 14, 2025 12:29ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության փոխնախարարը D8 խմբի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Իրանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու այս կազմակերպության անդամների միջև տնտեսական հարաբերությունները։
-
Իրանի Արևելյան Ատրպատական նահանագից արտահանման 40%-ն իրականացվում է Վրաստան
Փետրվար 14, 2025 08:28ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանագի Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության առևտրի բաժնի ղեկավարն ասել է, որ Իրանից Վրաստան արտահանման 40 տոկոսն իրականացվում է այս նահանգի տարածքով։
-
Իրան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության պայմանագիր․ Նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություն
Փետրվար 14, 2025 06:30Իրանում ՌԴ առևտրի գրասենյակի ղեկավարը նշել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության պայմանագիրը հնարավորություն կտա դուրս գալ նոր շուկաներ։
-
ԻԻՀ նախագահ․ Մենք Իրանը կկառուցենք հենվելով ներքին կարողությունների վրա ու կպատասխանենք պատժամիջոցներին
Փետրվար 14, 2025 06:23Բուշեհրի էլիտայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով ներքին հզորության և ազգային համերաշխության կարևորությունը, ԻԻՀ նախագահը հայտարարել է․ «Չնայած պատժամիջոցներին, ողջ ուժով կառուցում ենք Իրանը և ջանքեր գործադրում ենթակառուցվածքները, ներառյալ Բուշերի նավահանգստի երկաթգիծը զարգացնելու ուղղությամբ»։
-
Գեներալ-մայոր Բաղերի. Իրանի զսպող ուժը զինված ուժերի և հետախուզական գերատեսչությունների ուժերի հանրագումարն է
Փետրվար 14, 2025 06:07Իրանի ԶՈՒ ԳՇ պետն ասել է. «ԻԻՀ զսպող ուժը, որը զինված ուժերի և հետախուզական ու անվտանգության կառույցների համատեղ կարողությունների արդյունքն է, արտացոլում է հետախուզության նախարարության և կից կառույցների արդյունավետ և ռազմավարական դերն այս ասպարեզում»:
-
Իրանը ճնշումների տակ բանակցություններ չի ընդունում
Փետրվար 13, 2025 13:49Pars Today - Իրանի արտաքին գործերի նախարարությունը, ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում բանակցել ճնշումների տակ, հայտարարել է. «Շարունակելով իր սկզբունքային մոտեցումը՝ Իրանը միշտ աջակցել է տարբեր հարցերի, այդ թվում՝ միջուկային խնդրի համար դիվանագիտական լուծումներ գտնելու տարբերակին»։
-
Թախտ-Ռավանչի. Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության անփոփոխության վերաբերյալ հստակ է
Փետրվար 13, 2025 12:37Pars Today - Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն, անդրադառնալով Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշմանը, ասաց. «Իրանը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի անփոփոխության վերաբերյալ»:
-
X-ի իրանցի օգտատերերը մերժել են Թրամփի առաջարկը. Մենք չենք բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ չենք վստահում այդ երկրին
Փետրվար 13, 2025 09:07X-ի իրանցի օգտատերերն Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը որակել են որպես Վաշինգտոնի խոշոր խաբեություն:
-
Իրանի ՌԾՈՒ նավատորմը համալրվել է 10 փրկարարական նավերով
Փետրվար 13, 2025 08:53ԻԻՀ նախագահի ներկայությամբ, Shahid Mahallati Shipbuilding Industries ընկերության կառուցած 10 փրկարար նավեր միացել են ԻԻՀ ՌԾՈՒ նավատորմին: Նավահանգիստների և ծովային կազմակերպության պատվերով կառուցված այս նավերը կնպաստեն երկրի ծովային կարողությունների ամրապնդմանը: