ԻԻՀ նախագահ․ Մենք Իրանը կկառուցենք հենվելով ներքին կարողությունների վրա ու կպատասխանենք պատժամիջոցներին
Բուշեհրի էլիտայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով ներքին հզորության և ազգային համերաշխության կարևորությունը, ԻԻՀ նախագահը հայտարարել է․ «Չնայած պատժամիջոցներին, ողջ ուժով կառուցում ենք Իրանը և ջանքեր գործադրում ենթակառուցվածքները, ներառյալ Բուշերի նավահանգստի երկաթգիծը զարգացնելու ուղղությամբ»։
Նախագահի այս հայտարարությունը վկայում է պատժամիջոցներին դիմակայելու և ներքին կարողություններին ապավինելու կառավարության վճռակամության մասին։
Իսկ համերաշխության և ներքին կարողությունների կիրառման վրա նախագահի շեշտադրումը կարող է օգնել ամրապնդել ազգային ոգին և հույս ստեղծել ժողովրդի մեջ:
Հանդիպման ժամանակ Մասուդ Փեզեշքյանն անդրադարձել է առկա մարտահրավերներին և առաջարկել լուծումներ նահանգի ու երկրի զարգացման համար:
Հանդիպումը կայացել է մի իրավիճակում, երբ միջազգային պատժամիջոցները մեծ ճնշում են գործադրել Իրանի տնտեսության վրա։
Նշելով, որ երկրի զարգացման համար կարևոր է հենվել ներքին կարողությունների վրա, Մասուդ Փեզեշքյանը հավելել է, որ պատժամիջոցները չեն կարող խոչընդոտելկ Իրանի առաջընթացին։
ԻԻՀ նախագահը հավելել է, որ կառավարությունը ձգտում է ավելի շատ լիազորություններ տալ նահանգապետերին՝ տեղական մակարդակով որոշումների կայացման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար։
Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է Բուշեհր նավահանգստում երկաթգծի կառուցման անհրաժեշտությունը՝ որպես առաջնահերթություն՝ ապրանքների փոխադրումը հեշտացնելու համար։
Նա կարևորել է միասնությունն ու համախմբվածությունը խնդիրների լուծման գործում՝ ասելով, որ համագործակցության և ընդհանուր մտածողության միջոցով կարելի է հասնել ավելի մեծ հաջողությունների։
ԻԻՀ նախագահի ելույթն արտացոլում է կառավարության ռազմավարական մոտեցումը և ժողովրդի համար դրական ու հուսադրող մթնոլորտ ձևավորելու ցանկությունը։ Այս մոտեցումը կարող է նպաստել հանրային վստահության ամրապնդմանը և զարգացման գործընթացներին հանրային մասնակցության բարձրացմանը: Իսկ մասնագետներին և մտավորականներին որպես խորհրդատուներ և որոշումներ կայացնողներ ներգրավելը կարող է նպաստել որոշումների որակի բարձրացմանը և զարգացման ծրագրերի իրականացմանը: