Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը ծանոթացել է Շվեյցարիայի տրանսպորտային ենթակառուցվածքների հետ
ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը, ով Ցամաքային տրանսպորտի կոմիտեի 87-րդ տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, հինգշաբթի օրը մեկնել է Ժնև, ծանոթացել է Շվեյցարիայի որոշ ենթակառուցվածքների, ճանապարհների, հանգստի գոտիների և ճանապարհային կառույցների հետ:
Հղում անելով ԻՌՆԱ-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ Ֆարզանե Սադեղ Մալվաջերդն այցի ընթացքում ընդգծել է Շվեյցարիայի հետ փոխադրումների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը։
Երկուշաբթի օրը Ֆարզանե Սադեղ Մալվաջերդը Ժնևի Համաշխարհային տնտեսական ֆորումի կենտրոնակայանում մասնակցել է «Տրանսպորտի ապագան» խորագրով միջազգային համաժողովին, որը համատեղ կազմակերպել են Համաշխարհային տնտեսական ֆորումը և ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը (UNECE):