-
Թեհրանը ողջունել է Անվտանգության խորհրդի տարածած հայտարարությունը, որով դատապարտել է Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած ահաբեկչությունը
Դեկտեմբեր 17, 2023 13:50ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ գնահատում և ողջունում է Անվտանգության խորհրդի հայտարարությունը, որը խստագույնս դատապարտել է Սիստան և Բելուչեստան նահանգի հարավ-արևելքում գտնվող Ռասկի ոստիկանական բաժանմունքի վրա կատարված վախկոտ ահաբեկչությունը:
-
Իրանի ռազմաօդային ուժերի փոխհրամանատար. Բանակի ռազմաօդային ուժերը պատրաստ են արձագանքել ցանկացած սպառնալիքի՝ ցանկացած մակարդակի
Դեկտեմբեր 17, 2023 12:04Նշելով, որ թշնամին լիովին հուսախաբված է Իրանի հետ ռազմական առճակատումից և կոշտ պատերազմից, Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալն ասել է․- Բանակի ռազմաօդային ուժերը մեծ կարողությամբ են օժտված և պատրաստ են արձագանքել ցանկացած սպառնալիքի՝ ցանկացած մակարդակի։
-
Իրանի ՆԳ նախարար. Ահաբեկչական խմբավորումներին աջակցում է Սիոնիստական ռեժիմը
Դեկտեմբեր 17, 2023 06:57Իրանի ներքին գործերի նախարարը հայտարարել է. «Ահաբեկչական խմբավորումները, որոնք փորձում են խաթերել Սիստան և Բալուչեստան նահանգի ժողովրդի խաղաղությունը, անվտանգությունն ու միասնությունը, աջակցվում են Սիոնիստական ռեժիմի կողմից։
-
Թեհրանում կկայանա Իրան-Իրաք պատերազմի 110 անհայտ նահատակների մասունքների հուղարկավորությունը
Դեկտեմբեր 17, 2023 06:36Այսօր, սուրբ Ֆաթիմայի նահատակության օրը, Թեհրանում կկայանա Իրան-Իրաք պատերազմի 110 անհայտ նահատակների մասունքների հուղարկավորությունը:
-
Իրանը նախազգուշացրել է Բայդենի վարչակազմին. Իսրայելին ամերիկյան աջակցության գինն աճում է
Դեկտեմբեր 17, 2023 05:59ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իսրայելն առանց Միացյալ Նահանգների անվերապահ աջակցության հարձակում իրականացնելու ուժ չունի, հավելելով. «Գազայի պատերազմի ձգձվելուն զուգահեռ, Իսրայելին ամերիկյան աջակցության գինն աճում է երկրաչափական պրոգրեսիայով:
-
Այսօր Մոհամմադ մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցն է
Դեկտեմբեր 17, 2023 04:35Այսօր լուսնային հիջրեթի 1445 թվականի Ջամադի ալ-Սանի ամսի 3-ը, ( 2023 թվականի դեկտեմբերի 17),Մոհամմադ մարգարեի (խաղաղություն լինի նրա վրա) դստեր և աշխարհի շիաների առաջին առաջնորդ Ալի Էմիրապետի կնոջ Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցն է։
-
Իրանում Ռասկի միջադեպի ահաբեկիչների դեմ կարմիր ծանուցում է արձակվել
Դեկտեմբեր 16, 2023 13:51Իրանի ոստիկանության գլխավոր հրամանատարության խոսնակ Բրիգադի գեներալ Սաաիդ Մոնթազերոլ-Մահդին հայտարարել է անվտանգության, ոստիկանական և դիվանագիտական լայնածավալ խորհրդակցությունների մասին՝ Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուչեստան նահանգում Ռասկ շրջանի ոստիկանական կենտրոնում միջադեպի ահաբեկիչներին արդյունավետ արձագանքելու համար:
-
Տեխնիկական անսարքության պատճառով Իրանում «Սուխոյ -22» կործանիչ է կործանվել
Դեկտեմբեր 16, 2023 13:00Իրանի հարավային Ֆարս նահանգի օդանավակայանների կազմակերպության գլխավոր տնօրենը հայտնելով, Քազերունի Փարիշան լճի մոտակայքում Սուխոյ 22 կործանիչի կործանման մասին, ասել է,- «Այս ռազմական ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով է կործանվել»։
-
ՌԴ-ում Իրանի դեսպանը հայտարել է, որ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի 25-ին
Դեկտեմբեր 16, 2023 06:53ՌԴ-ում Իրանի դեսպանն ասել է. «Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի 25-ին, Սանկտ Պետերբուրգում, համաձայնագրի կողմ 6 երկրների պաշտոնյաների ներկայությամբ»:
-
Իրանի ԱԳ նախարար. Ահաբեկչական գործողությունները չեն կանգնեցնի Իրանի արագ զարգացումն ու չեն խաթարի անվտանգությունը
Դեկտեմբեր 16, 2023 06:19Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Անվտանգության և առաջընթացի թշնամիների ահաբեկչական գործողությունները չեն կարող կանգնեցնել ինչպես ողջ Իրանի, այնպես էլ Սիստան և Բալուչեստան նահանգի զարգացումն ու սպառնալ անվտանգությանը»։