Իրանը նախազգուշացրել է Բայդենի վարչակազմին. Իսրայելին ամերիկյան աջակցության գինն աճում է
https://parstoday.ir/hy/news/iran-i210904-Իրանը_նախազգուշացրել_է_Բայդենի_վարչակազմին._Իսրայելին_ամերիկյան_աջակցության_գինն_աճում_է
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իսրայելն առանց Միացյալ Նահանգների անվերապահ աջակցության հարձակում իրականացնելու ուժ չունի, հավելելով. «Գազայի պատերազմի ձգձվելուն զուգահեռ, Իսրայելին ամերիկյան աջակցության գինն աճում է երկրաչափական պրոգրեսիայով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2023 05:59 Asia/Tehran
  • Իրանը նախազգուշացրել է Բայդենի վարչակազմին. Իսրայելին ամերիկյան աջակցության գինն աճում է

ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իսրայելն առանց Միացյալ Նահանգների անվերապահ աջակցության հարձակում իրականացնելու ուժ չունի, հավելելով. «Գազայի պատերազմի ձգձվելուն զուգահեռ, Իսրայելին ամերիկյան աջակցության գինն աճում է երկրաչափական պրոգրեսիայով:

Կա՛մ ԱՄՆ-ն պետք է սահմանափակի այդ աջակցությունը, կա՛մ դառնա Իսրայելի ղեկավարության հավակնությունների զոհը»։ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Newsweek-ին տված հարցազրույցում, Իրավանին ասել է. «Իսրայելն ԱՄՆ-ի համար շատ ծախսատար է դարձել: Դա ԱՄՆ-ին կարող է վնասել նյութական, քաղաքական և բարոյական առումով։ Նման իրավիճակում ո՛չ ԱՄՆ-ի շահերը, ո՛չ Իսրայելի հնարավորությունները չեն պահանջում նոր պատերազմ սկսել։

Նեթանյահուն իր քաղաքական կյանքը տեսնում է Գազայի պատերազմի շարունակության մեջ, իսկ Բայդենը վերընտրությունը հնարավորությունը տեսնում է պատերազմի ավարտի մեջ։ Շահերի այս բախումը հնարավոր չի լինելու կառավարել, քանի որ պատերազմը ձգձգվում է»:

Իրավանին հայտարարել է. «Անհապաղ և մշտական զինադադար հաստատելու Իրանի պնդումը նշանակում է Գազայի հատվածում խաղաղ բնակիչների սպանությունների դադարեցում։

Դիմադրության և Իսրայելի միջև պատերազմը կշարունակվի մինչև օկուպացիայի ավարտը, սակայն պատերազմի դաշտը չպետք է տարածվի խաղաղ բնակչության շրջանում»։