Թեհրանում կկայանա Իրան-Իրաք պատերազմի 110 անհայտ նահատակների մասունքների հուղարկավորությունը
Դեկտեմբեր 17, 2023 06:36 Asia/Tehran
Այսօր, սուրբ Ֆաթիմայի նահատակության օրը, Թեհրանում կկայանա Իրան-Իրաք պատերազմի 110 անհայտ նահատակների մասունքների հուղարկավորությունը:
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ֆաթեմե Զահրայի նահատակության օրն Իրանում նշվում է որպես «Անհայտ նահատակի օր»:
Անհայտ նահատակների մասունքները հայտնաբերվել են Վալի-Ֆաջր, Վալի-Ֆաջր նախապատրաստական, Վալի-Ֆաջր 2, Քյարբալա 5, Բադր, Ռամադան, Քյարբալա 4, Քյարբալա 6 և այլ օպերատիվ տարածքներում:
110 անհայտ նահատակների հուղարկավորությունը տեղի կունենա ևս 170 նահատակների մասունքների հուղարկավորությանը զոգահեռ: